Զորամիավորումը բերվել է պատրաստականության բարձր աստիճանի
Մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժությունների շրջանակում մարտի 16-ին 2-րդ զորամիավորման ենթակա զորամասերը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։
Անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան սահմանված ժամկետներում զբաղեցրել է նախորոշված շրջանները։ Վերադաս հրամանատարության կողմից տրվել են ցուցումներ նախնական խնդիրների կատարման ուղղությամբ։