Գերմանացի ևս մի պաշտոնյա է կասկածվում Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեջ

Լուրեր

14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
14.09.2026 | 19:30
Հաջիևը տեղյակ չէր, ոնց են ցուցադրում ձեռագրերը. կրկնօրինակ էր և հրճվողների տգիտությունը երևաց․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 19:22
Պապիկյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են գործակցության հեռանկարներին առնչվող հարցեր
14.09.2026 | 19:08
«Արթիկ» ՔԿՀ-ի ծառայող է ձերբակալվել
14.09.2026 | 18:49
Ահազանգից երկու օր անց խոշտանգման ենթադրյալ դեպքի առթիվ վարույթ չի նախաձեռնվել. Խաժակ Թովմասյանը հաղորդում է ներկայացրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 18:30
Այցը ցույց տվեց՝ ինչպես խաղաղությունը կարող է նոր հնարավորություններ ստեղծել Հարավային Կովկասի համար․ Բաքվում ԱՄՆ դեսպանատունը՝ գործերի հավատարմատարի Արցախ այցի մասին
14.09.2026 | 18:19
Փաշինյանն ու Բունդեսթագի պատվիրակությունը քննարկել են Հայաստան–Գերմանիա և Հայաստան–ԵՄ հարաբերությունները
14.09.2026 | 18:10
ԵՄ ներկայացուցիչը Երևանում է // Միացյալ Թագավորության երեք երկրներն անկախության գործընթաց կսկսեն․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Գերմանական մամուլի ուշադրության կենտրոնում ևս մեկ պաշտոնյա է հայտնվել, որը կասկածվում է Ադրբեջանի շահերի լոբբիզմի ու այդ երկրի հետ հնարավոր կոռուպցիոն գործարքների մեջ։

Մասնավորապես, Redaktionsnetzwerk Deutschland-ի տվյալներով՝ էկոնոմիկայի դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Բարայսը, որը նաև իշխող Քրիստոնեա-դեմոկրատական դաշինքն է ներկայացնում, դիմել է բժշկական Löwenstein Medical ընկերությանը՝ խնդրանքով՝ կապված Ադրբեջանին թոքերի արհեստական օդափոխության սարքերի վաճառքի հետ։ Խոսքը 2020 թվականի սկզբին 150 սարքերի մատակարարման մասին է, որոնք գերմանական ընկերությունը պլանավորել է փոխանցել պատվիրատուին մի քանի խմբաքանակով՝ ասելով, որ այդ սարքերի նկատմամբ պահանջակը ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Գերմանիայում, շատ մեծ է։ Սակայն Բաքուն ցանկացել է միանգամից բոլոր սարքերը։

Դրանից հետո, ինչպես հաստատում են ընկերության աշխատակիցները, իրենց զանգահարել է Բարայսն ու պնդել կատարել Ադրբեջանի խնդրանքը՝ ասելով, որ Բեռլինի ու Բաքվի միջև անհրաժեշտ է պահպանել լավ տնտեսական հարաբերությունները։ Էկոնոմիկայի նախարարությունից հաստատել են զանգի փաստը, սակայն հայտարարել են, որ Բարայսը ոչ մի ճնշում չի գործադրել։

Բացի այս, RND-ի հոդվածում, որ ներկայացնում է DW-ի ռուսական ծառայությունը, նշվում է, որ Բարայսը, որը հանդիսանում է նաև Գերմանիայի կառավարութան  զբոսաշրջության հանձնակատարը, սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ։ 2019թ․ հունվարին նա այցելել է Բաքու տնտեսական պատվիրակության կազմում և ընդունելության արժանացել անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։

2018 թվականին էլ Բարայսը հիմնական զեկուցողն է եղել գերմանա-ադրբեջանական առաջին տնտեսական ֆորումում, որը Ադրբեջանի դեսպանի հետ կազմակերպել է արդեն իսկ Բաքվի հետ կոռուպցիոն գործարքներով հայտնի Բունդեսթագի պատգամավոր Մարկ Հաուպտմանը։ Ի դեպ, տնտեսական ֆորումի մասին ժամանակին իրենց թվիթերյան էջերում գրառումներ են կատարել Հաուպտմանն ու Բարայսը՝ շնորհակալություն հայտնելով միմյանց։ Մասնավորապես, Բարայսը գրել էր․ «Շնորհակալություն այս կարևոր նախաձեռնության համար։ Ադրբեջանը կլինի ուժեղ ռազմավարական դաշնակից բարդ տարածաշրջանում»։

Նշենք նաև, որ վերոնշյալ Մարկ Հաուպտմանի կապը Ադրբեջանի հետ ևս բացահայտվեց վերջերս։ Բունդեսթագի պատգամավորը մանդատը վայր դրեց Ադրբեջանի հետ կոռուպցիոն մեղադրանքների պատճառով։ Կասկածների պատճառը նրա կողմից հրատարակվող թերթում Ադրբեջանի մասին գովազդային նյութերի հրապարակումն է։ Ինքը՝ Հաուպտմանը, կտրականապես հերքել է իրեն ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ Ադրբեջանից գումարներ, նվերներ չի ստացել։

Ի դեպ՝ Հաուպտմանը միակ պատգամավորը չէ, ում մեղադրում են Ադրբեջանի հետ կոռուպցիոն գործարքների պատճառով։ Վերջերս Բունդեսթագը անձեռնմխելիությունից զրկել էր իշխող դաշինքի անդամ Աքսել Ֆիշերին։ Պատգամավորը, ենթադրաբար, ներառված է ԵԽԽՎ-ում «ադրբեջանցի լոբբիստների» խմբում։ Նրան անձեռնմխելիությունից զրկելուց հետո համապատասխան մարմինները խուզարկություններ են անցկացրել և ապացույցներ ձեռք բերել կոռուպցիոն գործարքի հետ կապված։ Ֆիշերը կասկածվում է 2008-2016թթ․-ին Ադրբեջանից միջոցների ստացման մեջ։

Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապեր ունեն գերմանացի մի խումբ պատգամավորներ։ Նրանք ստեղծել են մի ամբողջ լոբբիստական ցանց նախկին պատգամավոր Էդուրարդ Լինտների ու պատգամավոր Կարին Շթրենցի շուրջ։ Այս ամենի հետ կապված՝ 2020թ․ հունվարին խուզարկություններ են կատարվել Շթրենցի ու Լինտների կողմից տնօրինվող տարածքներում։ 2019թ․ մարտին էլ Կարին Շթրենցը տուգանվել է 20․000 եվրոյով, քանի որ ժամանակին Բունդեսթագին չի տեղեկացրել Ադրբեջանից ստացվող հավելյալ եկամուտների մասին։  Նրա հետ կապված կասկածներն առաջացել են դեռևս 2017թ․ ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի ժամանակ։

Վերոնշյալ պատգամավորներն էլ Ադրբեջանի «Խավիարային դիվանագիտության» մի մասն են։

Էմմա Չոբանյան