Իսպանիան կփորձարկի 4-օրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմը․ The Guardian

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Իսպանիան կարող է դառնալ աշխարհում առաջին երկրներից մեկը, որը կփորձի անցում կատարել քառօրյա աշխատանքային շաբաթվա ռեժիմին։ Այս մասին տեղեկանում ենք The Guardian պարբերականից։

Նշվում է, որ Իսպանիայի կառավարությունը համաձայնել է փորձնական նախագիծ սկսել այն ընկերությունների համար, որոնք հետաքրքրված են այդ գաղափարով:

Այս տարվա սկզբին իսպանական ձախ կուսակցությունններից մեկը հայտարարել էր, որ կառավարությունն ընդունել է 4-օրյա աշխատանքային ռեժիմը փորձարկելու իր առաջարկը: Դրանից հետո բանակցություններ են անցկացվել։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա առաջիկա շաբաթների ընթացքում:

The Guardian-ը նշում է, որ քառօրյա աշխատանքային շաբաթվա գաղափարը կայուն կերպով տարածում է գտնում ամբողջ աշխարհում՝ Նոր Զելանդիայից մինչև Գերմանիա։ Դրա ջատագովները նշում են, որ քառօրյա աշխատանքային շաբաթվա շնորհիվ կավելանա աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը, կբարելավվի նրանց հոգեկան առողջությունը, ինչպես նաև դրա շնորհիվ հնարավոր կլինի պայքարել կլիմայական փոփոխությունների դեմ։

Քառօրյա աշխատանքային ռեժիմի գաղափարն առաջարկած կուսակցությունը նաև առաջարկել է ծրագրին մասնակցող ընկերությունների համար ռիսկերի նվազեցում կատարել, այն է՝ առաջին տարում պետությունը կծածկի ընկերության կրած կորուստներն ամբողջությամբ, երկրորդ տարում՝ 50%-ով, իսկ երրորդ տարում՝ 33%-ով։

Իսպանական կուսակցությունից հայտնել են, որ, իրենց հաշվարներով, նախաձեռնությանը շուրջ 200 ընկերություն կարող է մասնակցել․ ընդհանուր առմամբ՝ 3000-ից 6000 աշխատող։

Նելլի Մելքոնյան