Վստահ եմ՝ Ծառուկյանը Փաշինյանի հետ հուշագիր չի ստորագրի. Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
08.10.2026 | 16:21
Հայտնի է՝ ինչու է Արթուր Ալեքսանյանը բաց թողնելու աշխարհի առաջնությունը
08.10.2026 | 16:17
Գորիսում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP-ի էլեկտրահաղորդման գծերի տեղակայումը
08.10.2026 | 16:12
Զոհվածների մասունքները կամայականորեն են հավաքվել, մի պարկում կարող էր մի քանի մարդու մասունք լինել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:08
Դատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:02
ԱՄՆ-ն և Ռուսաստանը քննարկում են «Հյուսիսային հոսք»-ով Եվրոպային գազ վաճառելու հնարավորությունը
Բոլորը

Մենք կողմ էինք հենց ՀՀ նախագահի առաջարկած ձևաչափով և մեր նշած օրակարգով հանդիպմանը, իսկ այլ ֆորմատներով հանդիպումը համարում ենք ձևական, անիմաստ և անբովանդակ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Մեր դիրքորոշումների մեջ փոփոխություն չկա։ Մեր վերաբերմունքն ու դիրքորոշումն ենք հայտնել նախագահի կազմակերպած հանդիպումների վերաբերյալ»,- նշեց Սաղաթելյանը։

Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությանը, որ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, ապա իրենք պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալուն՝ Սաղաթելյանն ընդգծեց. «ԲՀԿ-ն իր դիրքորոշման մասին առաջին անգամ չէ, որ հայտնում է։ Շարժման մաս կազմող կուսակցությունները կարող են ունենալ տարբեր մոտեցումներ այս չարիքի կառավարության հեռացման, բայց մենք ունենք կոնսենսուս, որ Նիկոլ Փաշինյանը րոպե առաջ պետք է հեռանա և վերջ»։

Իշխան Սաղաթելյանը կարծիք հայտնեց, որ այս իշխանության օրոք կազմակերպված արտահերթ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային. «Ի՞նչ հարց ենք մենք լուծում արտահերթ ընտրությունների միջոցով։ Մենք գտնում ենք, որ իր կազմակերպմամբ արտահերթ ընտրությունները լինելու են ոչ մրցակցային, անվստահելի և ճգնաժամն ընտրությունների արդյունքում ավելի է խորանալու, որովհետև այդ ընտրությունները չեն ունենալու լեգիտիմություն։ Այն մարդը, որը պատերազմի ամբողջ ընթացքում խաբել է մեր ժողովրդին, ով հանրահավաք անելու համար կիրառում է մի հսկայական պետական մեխանիզմներ և լծակներ, ով իր իշխանությունը պահելու համար ընդունակ է ամեն ինչի, այդ մարդը ո՞նց կա: Մեր կարծիքով՝ ընտրությունները կարող են ավելի խորացնել ճգնաժամը, եթե այդ ընտրությունները կազմակերպեն այսօրվա իշխանությունները»։

Հարցին՝ արդյոք շարժումը շարունակելու է համագործակցել Ծառուկյանի հետ, Սաղաթելյանն պատասխանեց. «Իհարկե, շարունակելու ենք համագործակցել։ Հայրենիքի փրկության շարժումը շարունակում է գործել, մեր փողոցային անհնազանդության ակցիաները, մեր հայտարարած օրակարգն ուժի մեջ են։ Ամբողջ պրոբլեմն այն է, որ եթե Նիկոլ Փաշինյանն ուզում է ընտրություններ կազմակերպել, ինքն ազատ կարող է կազմակերպել։ Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները այդտեղ որևէ անելիք չունեն։ Եթե ինքն ուզում է ընտրություններ կազմակերպել և այլ նպատակ չի հետապնդում, թող գնա կազմակերպի, ինչ է ուզում ԲՀԿ-ից և ԼՀԿ-ից»։

«Վստահ եմ, որ Ծառուկյանը Նիկոլ Փաշինյանի հետ հուշագիր պետք է որ չստորագրի: Նախադեպը կա, բայց 2018 թվականի հոկտեմբեր ամսին Նիկոլն Ազգային ժողովում քաղաքական մեծամասնություն չուներ. այն ժամանակ քաղաքական մեծամասնությունը ՀՀԿ-ն էր։ Այն ժամանակ այդ հուշագրի մեջ տրամաբանություն կար, հիմա չկա։ Կարծում եմ՝ հիմա Նիկոլը պետք է գնա ու հուշագիր կնքի իր խմբակցության պատգամավորների հետ, որովհետև ինքն իրենց չի վստահում։ Հակառակ դեպքում  ինչո՞ւ պետք է ընդդիմությունը պարտավորվի, որ թեկնածու չի առաջադրելու։ Այս պարագայում մնում է անհասկանալի՝ ինչո՞ւ է ինքն ուզում ընդդիմությունից պարտավորվածություն, որ թեկնածու չառաջադրեն։ Մի պարզ պատճառով, փաստում է, որ ինքը չունի նաև քաղաքական մեծամասնություն. այսինքն՝ խորհրդարանի իր պատգամավորները գերի են ընկել Նիկոլի շահերը սպասարկելու իմաստով»,- Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: