Շուրջ 100 Ֆրանսիացի մտավորականներ կոչ են արել Ֆրանսիային միջնորդել հայ ռազմագերիների ազատ արձակման համար

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Շուրջ հարյուր ֆրանսիացի մտավորականներ հաղորդագրություն են տարածել, որտեղ նշել են, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի մասին հայտարարությունից չորս ամիս անց պաշտոնական Բաքուն հրաժարվում է կյանքի կոչել փաստաթղթի հումանիտար կետերից մեկը՝ ռազմագերիների ազատ արձակումը: Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Point պարբերականը։

«Մոտավոր հաշվարկներով երկու հարյուր մարդ շարունակում է կալանավորված մնալ:  Փետրվարի 26-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ այդ ձերբակալվածներին համարում է «ահաբեկիչներ»՝ հիմնավորմամբ, որ նրանց ձերբակալությունը տեղի է ունեցել նոյեմբերի 9-ից հետո: Ադրբեջանը կոպտորեն խախտում է իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունները: Ստորագրված փաստաթղթի նկատմամբ այս անարգալից վերաբերմունքը փշրում է 1915-ի Ցեղասպանությունից հարյուր տարի անց հայ ժողովրդի՝ իր նախնիների հողում նորմալ կյանքի վերադառնալու հույսը։

Դա կարող է մեկնաբանվել միայն որպես ատելության դրսևորում այն բանից հետո, երբ Ալիևը խոստացել էր նրանց «որսալ շների պես»:

Ադրբեջանը, որի զինվորականները պատերազմի ընթացքում ռազմական հանցագործություններ են իրականացրել հայերի նկատմամբ՝ սպանելով ու խոշտանգելով ինչպես հայ զինվորների, այնպես էլ քաղաքացիական անձանց, խեղելով նրանց դիակները, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների վարկանշային վատագույն ցուցանիշներն ունի աշխարհում՝ հաստատված այնպիսի իրավապաշտպան կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են Freedom House-ը և «Լրագրողներ առանց սահմանների»-ն »,- նշել են ֆրանսիացի մտավորականները։

Նամակին միացած մտավորականները Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիային խնդրում են օգտագործել իր ողջ իրավասությունը՝ հայ ռազմագերիների ազատ արձակման համար: «Եթե ԵԱՀԿ կողմից մանդատ ստանձնած այս խումբը չի կարողացել կանխել պատերազմը կամ պաշտպանել մարդկանց, որոնք զոհ գնացին, ապա գոնե թող ապահովի հրադադարի ռեժիմի այս հումանիտար կետի պահպանումը»,- ասվում է մտավորականների ստորագրած հայտարարության մեջ: