Եվրահանձաժողովը կփորձի վերահսկել Sputnik V-ի ներկրումը ԵՄ երկրներ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Եվրահանձնաժողովը, հնարավոր է, համաեվրոպական պայմանագիր կնքի «Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամի» (RDIF) հետ՝ Sputnik V պատվաստանյութի՝ ԵՄ երկրներ մատակարարումը վերահսկելու համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ ընդգծելով, որ եվրահանձնաժողովը ռուսական կողմի հետ առայժմ բանակցություններ չի վարում։

Ռուսաստանն արդեն սկսել է իր պատվաստանյութերը մատակարարել Հունգարիային և Սլովակիային: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ռուսական պատվաստանյութը հնարավոր է ստանալ միայն եվրոպական բաշխման մեխանիզմների միջոցով, ինչպես դա արվում է արևմտյան պատվաստանյութերի դեպքում։

Նշվում է, որ շատ բան կախված կլինի նրանից, թե ԵՄ պետությունները որքան մեծ հետաքրքրություն կցուցաբերեն ռուսական պատվաստանյութ ձեռք բերելու հարցում, ինչպես նաև նրանից, թե արդյոք Եվրահանձնաժողովը կկարողանա՞ հասնել այն ընկերությունների պարտավորությունների լիարժեք կատարման երաշխիքներին, որոնք նախկինում պայմանագիր են ստորագրել ԵՄ-ի հետ: Ռուսական կողմի հետ Եվրահանձնաժողովն առայժմ բանակցություններ չի վարում։ Դա դժվար թե հնարավոր լինի մինչև «Դեղերի եվրոպական գործակալության» կողմից ռուսական պատվաստանյութի հաստատումը, որը ժամկետը դեռ պարզ չէ։

ՏԱՍՍ-ը փոխանցում է նաև, որ այժմ ԵՄ երկրներն իրավունք չունեն ինքնուրույն պայմանագրեր կնքել այն պատվաստանյութեր մատակարարողների հետ, որոնց հետ Եվրահանձնաժողովը նախապես ստորագրել էր համաեվրոպական պայմանագրեր: Դրանց թվում են ամերիկյան Pfizer, Moderna, Johnson & Johnson և բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունները:

Այնուամենայնիվ, ռուսական և չինական արտադրության պատվաստանյութերը չեն ընդգրկվում այս համակարգի մեջ, ինչը թույլ է տալիս ԵՄ երկրներին ինքնուրույն որոշումներ կայացնել իրենց գնման վերաբերյալ, ինչի համար, այնուամենայնիվ, նրանք նախ պետք է պատվաստանյութերի սերտիֆիկացում ապահովեն։

Հիշեցնենք՝ ավելի վաղ Euronews-ը հայտնել էր, որ Եվրամիության անդամ երկրները կարող են շուտով սկսել «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի գնման շուրջ բանակցությունները, ինչի համար անհրաժեշտ է 4 անդամ երկրի հայց։ Ստուգման ու գրանցման գործընթաց է անցել ադեն 4 պատվաստանյութ՝ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca և Johnson & Johnson։