Ադրբեջանը մեծ թվով իսրայելական զինատեսակներ է օգտագործելու զորավարժությունների ընթացքում

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ադրբեջանում այսօր մեկնարկել են Արցախյան երկրորդ պատերազմից հետո առաջին լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժությունները՝ տարբեր տեսակի զորքերի ներգրավմամբ։ Զորավարժություններին, որոնք անցկացվում են պաշտպանության նախարարի ղեկավարությամբ, մասնակցում են մինչև 10․000 զինծառայողներ, 100 միավոր տանկ ու այլ զրահամեքենա, մինչև 200 տարբեր տրամաչափի հրթիռահրետանային կայանքներ, ականանետեր, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա։

«Israel Hayom» պարբերականը գրում է, որ զորավարժություններին կիրառվելու են իսրայելական զինատեսակներ։ Լրատվամիջոցին Ադրբեջանի Պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտնել է, որ օգտագործվելու են Plasan Sand Cat, հակատանկային Tamuz մոդելի Spike հրթիռներ, Lahat հրթիռներ, 120 մմ Elbits ականանետային SPEAR համակարգ։

Ադրբեջանցի պաշտոնյան նաև հավելել է, որ կօգտագործվեն իսրայելական անօդաչու սարքեր, այդ թվում՝ գերժամանակակից IAI Heron, IAI Harop, Hermes տեսակի անօդաչուներ։

Իսրայելա-ադրբեջանական հարաբերությունների փորձագետ, Իսրայելում Ադրբեջանի տան տնօրեն Արյե Գուտն էլ լրատվամիջոցին ասել է, որ «Իսրայելն ուրախ է Հարավային Կովկասում իր կարևոր աշխարհաքաղաքական ու ռազմավարական գործընկերոջ հաղթանակի կապակցությամբ», և հիմա էլ փաստ է, որ իսրայելական անվտանգային ոլորտի ընկերությունները համագործակցում և շարունակում են համագործակցել Ադրբեջանի ռազմական համակարգի կառուցման գործում։

Նշենք, որ ադրբեջանական զորավարժությունները կտևեն մինչև մարտի 18-ը։

Էմմա Չոբանյան