Պետք է ամեն վայրկյան էլ պատերազմի պատրաստ լինենք. ՀՀ պաշտպանության փոխնախարար. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 10:34
Լիլիթ Ստեփանյանի փոխարեն ԱԺ պատգամավոր կդառնա Էդգար Առաքելյանը
28.10.2026 | 10:22
Բորդյուժան հայտարարել է, թե Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից
28.10.2026 | 10:08
Ֆուտզալի Հայաստանի չեմպիոնը պարտությամբ է մեկնարկել Չեմպիոնների լիգայի հիմնական փուլում
28.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
28.10.2026 | 09:48
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 28-ի դրությամբ
28.10.2026 | 09:44
Կարեն Խաչանովը պարտվել է Կառլոս Ալկարասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Բոլորը

Զորավարժությունների մասին համապատասխան հայտարարություն եղել է. եթե չեմ սխալվում, դրանք 16-ից են սկսվելու: Այս մասին, այսօր՝ մարտի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնխարար Արման Սարգսյանը՝ հավելելով, որ օրերը հստակ չի հիշում:

Փոխնախարարը նշեց, որ յուրաքանչյուր զորավարժություն ունի իր նպատակը, դա անվտանգության, պաշտպանունակության, իր ունեցած ռեսուրսների ընդհանուր օգտագործման և այլնի հստակեցումն է. «Կարող եմ նշել, որ այս պահին էլ Հայաստանի ՊՆ-ն, ԶՈւ-ն վերահսկում են իրավիճակը, խուճապային տրամադրություններ ստեղծելու, բանակի մարտունակությունը կասկածի տակ դնելու քայլերը ոչ մի կերպ օգուտ չեն բերում բանակի մարտունակության ամրապնդմանը»,- նշեց Սարգսյանը:

Անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է մոտ ժամանակներում նոր պատերազմ սկսվի, փոխնախարարը պատասխանեց. «Այս պահին որևէ մեկը հստակ չի կարող ասել, որ նոր պատերազմ է լինելու: «Ըստ իս, եթե նման խնդիր լինի, բնականաբար պետությունն ամեն քայլ կձեռնարկի: Բայց, դիտարկելով մեր վերջին 30-ամյա պատմությունը, պետք է ամեն վայրկյան պատրաստ լինել նոր պատերազմի: Իսկ այս պահին նման հարց բարձրացնելու, կամ նման միտք բարձրացնելու անհրաժեշտություն և տագնապ հաղորդելու կարիք չկա»,- նշեց Սարգսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: