Եթե մինչև հունիս ընտրություն չլինի՝ չենք երաշխավորում, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրի. Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.11.2026 | 17:01
Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման պարտավորությունը չի ներառվել Սահմանադրության նախագծում
23.11.2026 | 16:51
Կրեմլն արձագանքել է Լիբիայում Ուկրաինայի կողմից ռուսական ռազմանավի վրա հարձակմանը
23.11.2026 | 16:43
Նոր սահմանադրության նախագծով վարչապետը և նախարարները կարող են պահպանել ԱԺ մանդատները
23.11.2026 | 16:35
Բացի ՍԴ դատավորներից, մյուս բոլոր դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ 10 անդամին կընտրի ԱԺ-ն․ ինչ է առաջարկվում Սահմանադրության նոր նախագծով
23.11.2026 | 16:27
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստն ուշագնաց է եղել խաղից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:19
27 անշարժ գույք, Range Rover և 380 հազար դոլար․ Աբովյանի համայնքապետ Էդուարդ Բաբայանի հայտարարագիրը
23.11.2026 | 16:11
Փաշինյանին փոխանցվել է Թրամփի հետ հանդիպման և ԱՄՆ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավերը
23.11.2026 | 16:08
Ստամբուլում ազատության մեջ շրջող առյուծ են որոնում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.11.2026 | 16:04
Մեծ հնարավորությունները սկսվում են փոքր համայնքներից. FEMINNO 2026-ը նոր հարթակ ստեղծեց մարզերի երիտասարդների համար
23.11.2026 | 16:00
Դատախազությունը պահանջում է համայնքին վերադարձնել Իջևանի շուրջ 202 մլն դրամ արժողությամբ տուրիստական բազան
23.11.2026 | 15:52
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղությունը պայմաններ կստեղծի տարածաշրջանում իտալական ներդրումների ծավալի ավելացման․ Իտալիայի ԱԳ նախարար
23.11.2026 | 15:44
Մեդվեդևը նշել է ՌԴ-ի կողմից կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու  պայմանը
23.11.2026 | 15:36
Ջամալ Մուսիալան դարձյալ ուշագնաց է եղել
23.11.2026 | 15:26
Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով
23.11.2026 | 15:19
Խաղաղությունն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ․ ինչ է փոխվում նոր Սահմանադրությամբ
Բոլորը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության համար ժամկետը հետևյալն է՝ մինչև հունիսը 1-ը ընտրությունները պետք է ավարտված լինեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Դա նշանակում է, որ առաջիկա տասն օրերի ընթացքում խորհրդարանի լուծարման գործընթացը պետք է մեկնարկած լինի… Եթե հիմա խորհրդարանը լուծարվի, մենք սիրով կգնանք այդ պրոցեսին, եթե ոչ, ուրեմն՝ այդ թեման փակվեց, անցնում ենք հաջորդ թեմաներին։

Ժամկետը կարևոր է, որովհետև ճգնաժամը այնքան խորն է, որ իրեն պետք է արագ հանգուցալուծում տալ։ Ամենաարագ ընտրությունների ժամկետը կարող է լինել մայիսի ընթացքում, որ հունիսի 1-ը ավարտված լինի: Եթե առաջիկա տասը օրերի ընթացքում չլինի, չեմ կարող ասել, թե ինչ կլինի։ Ժամանակը կգա նորից կխոսենք»,- նշեց Մարուքյանը՝ ընդգծելով՝ եթե մինչև հունիս ընտրություն չլինի՝ չենք երաշխավորում, որ վարչապետի թեկնածու չենք առաջադրի:

Մանրամասները՝ տեսանյութում: