Արման Աբովյանը՝ ԲՀԿ-ի՝ ժամանակավոր կառավարության գաղափարից հրաժարվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
Բոլորը

«Իշխանությունը ոչ ադեկվատ գնահատական է տալիս իրավիճակին»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Ռազմական դրությունը հանելու առաջարկությամբ առաջին հերթին ցանկանում էինք թոթափել երկրում առկա լարվածությունը, բայց իշխանությունները կրկին այդ լարվածությունը պահպանեցին՝ մերժելով առաջարկը: Եթե այսպես շարունակեն լարվածությունը գնալով ավելանալու է»,- նշեց Աբովյանը:

Նա համաձայնեց, որ ռազմական դրությունը հանելուց հետո ընդդիմադիր երկու խմբակցության ձայները բավարար չեն վարչապետին անվստհություն հայտնելու համար. «Ռազմական դրությունը նաև այլ սահմանափակումներ է ենթադրում, օրինակ ընտրությունների անցկացումը: Բացի դրանից, կան քաղաքական մեխանիզմներ, որոնք այս կամ այն կերպ իրենք տեսնում են որպես վտանգ:Ես կդժվարանամ, ասել, թե կոնկրետ ինչից են վախենում, բայց որ վախենում են, դա ակնհայտ է»:

Աբովյանը նաև նշեց, որ Գագիկ Ծառուկայնը ասել է՝ վարչապետի հրաժարական, ապա որքան հնարավոր է շուտ արտահերթ ընտրություններ. «Ոչ մի պարագայում, փողոցային պայքարը չի դադարելու, քանի դեռ այս իշխանությունները չեն հեռացել»։

Անդրադառնալով դիտարկմանը, որ ԲՀԿ-ն կարծեք թե մտափոխվել է, հրաժարվել է ժամանակավոր կառավարության գաղափարից և համաձայն է Նիկոլ Փաշինյանի վարչապետության պարագայում արտահերթ ընտրություններին, Աբովյանը նշեց. «Հայրենիքի փրկության շարժումը հավաքվել է մի գաղափարի շուրջ՝ Նիկոլ Փաշինյանի հեռացում, դրանից հետո պետք է լինեն ընտրություններ… Նիկոլ Փաշինյանը պետք է տա հրաժարական, և լինեն արտահերթ ընտրություններ: Մնացածը հնթացս պարզ կլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում: