ԱՄՆ-ում անցյալ տարի ձերբակալվել է մոտ 130 լրագրող

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Ոստիկանների կողմից ձերբակալված սեւամորթ Ջորջ Ֆլոյդի մահից հետո բողոքի համատարած ցույցեր սկսվեցին ամբողջ ԱՄՆ-ում, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Այս ընթացքում այստեղ գրանցվեցին լրագրողների դեմ աննախադեպ թվով հարձակումներ ու իրականացվեցին ձերբակալություններ:

Այովա նահանգի տեղական թերթերից մեկի թղթակից Անդրեա Սահուրին «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում ասել է, որ իր դեմ արցունքաբեր գազ է կիրառվել, որից հետո իրեն ձերբակալել են ցույցերը մեկնաբանելու ժամանակ, չնայած այն հանգամանքին, որ նա ոստիականներին տեղեկացրել է, որ ինքը լրագրող է:

2020 թվականին ԱՄՆ-ում մոտ 130 լրագրող է ձերբակալվել:

Ինչպես վերլուծաբան Քիրստին ՄաքՔադենն է ասում, դա նախորդ տարվա համեմատ 1200 տոկոսի աճ է նշանակում: «Դա պարզապես աննախադեպ ցուցանիշ է ԱՄՆ-ի համար»,- ասել է նա:

Լրագրողների դեմ հարուցված գրեթե բոլոր մեղադրանքները հանվել են: Սակայն, ինչպես Այովայի դատախազներն էին պնդում, Սահուրին ու նրա ընկերը չեն ենթարկվել ցրվելու մասին ոստիկանների հրահանգին:

Ինչպես ոստիկաններն են պատմում, նրանք երկուսով փորձել են դիմադրել, երբ արդեն իսկ ձերբակալվել էին:

Միջազգային համաներում կազմակերպությունը հայտարարում է, որ այս մի դեպքը կարող է լինել մամուլի ազատության ցուցանիշ ԱՄՆ-ում:

Կազմակերպության անդամներից Դենիս Բելի խոսքերով, մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատարան է տեղափոխվում ցույցերը մեկնաբանող լրագրողը: «Սա մարդու իրավունքների ոտնահարում է, իրավունքներ, որոնց համար Ամերիկան միշտ է եղել հպարտ»,- ասում է նա:

Ինչևէ, Սահուրին նույնպես միացավ այն լրագրողներին, որոնք դատարաններում ի վերջո ճանաչվեցին անմեղ: Ինչպես մամուլի ազատության ջատագովներն են ասում, այս դեպքը կարող է դառնալ դեռեւս կալանքի տակ գտնվող մյուս լրագրողներին ազատ արձակելու համար նախադեպ: