«Հայաստան» հիմնադրամի գոյությունը վտանգի տակ է․ կա վստահության ճգնաժամ․ Զարեհ Սինանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ

Վերջին շրջանում ամենաքննարկվող հարցերից մեկն այն է, որ ՀայաստանՍփյուռք կապը, կարծես, թուլացել է։ Ձեր արձագանքը, խնդրեմ։

-Հայաստան-Սփյուռք կապն իրոք թուլացել է՝ մի քանի պատճառներով։ Մեկը Covid-ի համավարակն էր, որը ֆիզիկապես կտրեց Հայաստանը Սփյուռքից։ Եթե մենք զուգահեռներ անցկացնենք 2019 թվականի հետ, ապա 2020-ին այն հարյուր հազարավոր մարդիկ, երևի՝ միլիոնից ավելի մարդիկ, որոնք գալիս էին Հայաստան, չկարողացան դա անել։ Մենք էլ՝ հայաստանցիներս, չկարողացանք գնալ արտերկիր, որտեղ գտնվում է մեր Սփյուռքը։ Արդյունքում ֆիզիկական կապը կտրվեց, որն իր հետ բերեց կապի թուլացում։ Մենք փորձեցինք այդ բացը լրացնել ինտերնետի միջոցով, տարբեր ծրագրերի միջոցով, և հնարավորինս արեցինք դա։ Իհարկե, դրան հետևեց նաև պատերազմը, որը համազգային աղետալի հետևանքներ ունեցավ։ Այդ աղետից անմասն չմնաց նաև Սփյուռքը։ Մենք հիմա դեռ գտնվում ենք խորը ցնցումային հոգեբանական վիճակում՝ որպես ազգ։ Եվ սա վերաբերում է նաև Սփյուռքին։ Հետևաբար, այդ կապի վրա սա լուրջ հետևանքներ է ունեցել, լուրջ ազդեցություն է ունեցել, բայց այս իրականությունում շարունակում ենք աշխատել։ Միայն աշխատանքով կարելի է վերականգնել, ամրապնդել կապերը և արդյունքների հասնել։

Ճի՞շտ է, արդյոք, որ վերջին շրջանում Սփյուռքից Հայաստան ուղարկվող աջակցությունը, հատկապես՝ դրամական տեսքով, նվազել է։ Կարո՞ղ ենք համեմատություն անել թվային տեսքով։

-Ես տեղյակ չեմ և չեմ տիրապետում որևէ թվային տեղեկության, որպեսզի կարողանամ հաստատել դա կամ որևէ համեմատություն անել։ Բնական է, որ պատերազմի ընթացքի հետ համեմատած՝ այդ գումարները շատ ավելի նվազ են։

-Պատերազմից առաջ և պատերազմից հետո․․․

-Պատերազմից առաջ և պատերազմից հետո ուղարկվող դրամական աջակցության ծավալները չեմ կարող համեմատել, պարզապես տվյալները չունեմ։ Բայց գիտեմ, որ ֆինանսական հոսքերը շարունակվում են։ Թե որքանով են դրանք համապատասխանում մինչպատերազմյան փուլին, պարզապես չգիտեմ և չեմ կարող հաստատել, որ դրանք պակասել են։

-Ավելի հաճախակի են դարձել օրինակները, երբ Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներն անհատական օգնություն են ցուցաբերում՝ միջնորդ մարդկանց միջոցով կամ որևէ ընտանիքի հետ կապ հաստատելով։ Ինչո՞վ եք դա պայմանավորում, արդյո՞ք կա վստահության ճգնաժամ։

-Դա ես ևս կարող եմ հաստատել, դա մի բան է, որի հետ առնչվում ենք մենք, գիտենք, որ իրոք այդպես է։

-Այսինքն կա՞ վստահության ճգնաժամ։

-Իհարկե՝ կա վստահության ճգնաժամ, և դա ունի իր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառները։ Սուբյեկտիվ պատճառն այն է, որ մարդիկ միշտ էլ նախընտրել են իրենց անձնական ջանքերով փոխանցել իրենց օգնությունը անհատների կամ կազմակերպությունների։ Դա միշտ է եղել, նոր բան չկա, բայց այս պահին, կրկնում եմ, պատերազմի հետևանքով կա թյուրըմբռնում կամ վստահության պակաս: Դա միանշանակ գոյություն ունի, և սա կապված է տարբեր բաների հետ, կապված է «Հայաստան» հիմնադրամի հաշվետվության հետ, որն ինքնին, դրա մասին բազում անգամներ խոսել եմ, որ հիմնականում սուբյեկտիվ է իրականում, բայց մարդիկ հաշվետվություն են պահանջում և ստանալու են այդ հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունը նրանք չէին ուզելու, եթե հաղթանակ լիներ։ Սա ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ մենք պարտություն ենք կրել։

-Իսկ արդյո՞ք դա պայմանավորված չէ այն փաստի հետ, որ «Հայաստան համահայկական հիմնադրամի» միջոցները փոխանցվել են Կառավարությանը։

-Իհարկե՝ դրա հետ է կապված, բայց ոչ ոք դեռ չի կարողացել բացատրել ինձ տրամաբանորեն, թե խնդիրն ինչում է, որովհետև այդ գումարները հավաքվում էին կոնկրետ նպատակով։ Եվ այդ գումարները և տասնապատիկ անգամն օգտագործվել է պետական բյուջեից այդ նպատակի համար։ Հիմա մարդիկ ասում են՝ ինչո՞ւ է այդ գումարը փոխանցվել պետական բյուջե։ Պարզապես չենք կարող ավելի բաց տեքստով խոսել այդ մասին, բայց հասկացողները բոլորը հասկանում են։ Նրանք, ովքեր չեն հասկանում, իմ կարծիքով՝ պարզապես չեն ուզում հասկանալ։ Սա ուղղակիորեն կապված է այն փաստի հետ, որ մենք պարտվել ենք պատերազմում։ Վերադառնում ենք անընդհատ նույն թեմային, եթե հաղթած լինեինք, ոչ ոք այս հարցը չէր տալու, մարդիկ կասեին՝ դե, իհարկե, բա էլ ո՞ւր պիտի գնար, որտեղի՞ց են ծախսերն արվել պատերազմի համար։ Բայց հիմա տրվում է այդ հարցը։ Այդպես է՝ պարտությունը միշտ որբ է։

– Արդյո՞ք վտանգի տակ չի դրվում հիմնադրամի գոյությունը։

-Իհարկե, ուղղակիորեն։ Այդ հարցն անընդհատ տալով, անընդհատ բարձրացնելով՝ ուղղակի վտանգի տակ է դրվում «Հայաստան» հիմնադրամի գոյությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան