Արայիկ Հարությունյանը Վահան Բադասյանին նշանակել է նախագահի ներկայացուցիչ հատուկ հանձնարարությունների գծով
Քաղաքականություն
12.03.2021 | 17:45Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 12-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Վահան Միքայելի Բադասյանը նշանակվել է Արցախի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով, ով զբաղվելու է անվտանգային ու տեղահանվածների խնդիրներին առնչվող հարցերով։
Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: