Եթե 18-մետրանոց ավտոբուսների շահագործումն ինչ-որ երթուղում խնդիր առաջացնի, ապա այն կփոխարինվի 12-մետրանոցներով. ի՞նչ փոփոխություններ են սպասվում

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Միջազգային փորձից ելնելով՝ առաջարկվել է 18-մետրանոց ավտոբուսները շահագործել 11 երթուղում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով Factor.am-ի հարցին՝ ասաց Երևանի քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը՝ ընդգծելով, որ մեծ տեղատարողությամբ ավտոբուսների շահագործումը ենթադրում է ծախսերի նվազեցում:

«Եթե հնարավոր է մեծ տեղատարողությամբ ավտոբուսների շահագործումը, ապա ինչո՞ւ չշահագործել, եթե դա ուղղակի ենթադրում է ծախսերի նվազեցում: Մենք այս փուլում պետք է իրականացնենք փորձարկում և հետազոտություն՝ որքանո՞վ է իրատեսական այն երթուղիներում և փողոցներում, որտեղ առաջարկվել են 18-մետրանոց ավտոբուսներ, շահագործել: Եթե հնարավոր է, ապա ես վստահ եմ, որ դրա արդյունավետությունն առաջին հերթին կանդրադառնա հետագա սակագնի վրա»,- նշեց փոխքաղաքապետը:

Ըստ նրա՝ 18-մետրանոց ավտոբուսների հիմնական մասը շրջանցելու է Երևանի կենտրոնը, ցանցի առավելություններից մեկն էլ այն է, որ կենտրոնի շատ փողոցներ բեռնաթափվելու են:

«Հիմնականում բոլոր գլխավոր փողոցներում տեղատարողության մեծացման հաշվին նախատեսվում է մեկ երթուղի կամ մեկ տրանսպորտային միջոց, և եթե ցանկացած տարբերակով մենք համեմատենք առկա իրավիճակի հետ, երբ կանգառում կանգնում են միանգամից 4-5 տրանսպորտային միջոց, մենք այդ խնդիրները չենք ունենա»,- շարունակեց Վահե Նիկոյանը՝ ընդգծելով, որ եթե, այնուամենայնիվ, 18-մետրանոց ավտոբուսների շահագործումն ինչ-որ երթուղում խնդիր առաջացնի, ապա այն կփոխաինեն 12-մետրանոց ավտոբուսներով:

Տրանսպորտի բարեփոխումների աշխատանքային խմբի ղեկավարը վստահեցրեց՝ նոր ցանցով ուղևորափոխադրումները կիրականացվեն ավելի արագ, քան գործող ցանցով: Մարդիկ կկարողանան լիարժեք պլանավորել իրենց ուղևորությունը:

«Նոր ցանցով հասարակական տրանսպորտի սպասարկման մեկնարկը նախատեսվում է իրականացնել ժամը 06:45-ին և ավարտել 24:00-ին: Ապահովվելու է 1 ժամ 15 րոպե ավելի սպասարկում, քան գործող ցանցով է իրականացվում: Առավոտյան 8-ից մինչև երեկոյան 7-ը ինտենսիվ սպասարկում է իրականացվելու՝ 5 րոպե հաճախականությամբ»,- մանրամասնեց Նիկոյանը: Ինչ վերաբերում է ուղեվարձի բարձրացմանը, ապա այսօր փոխքաղաքապետն այդպես էլ չհստակեցրեց՝ որքանով կբարձրանա ուղեվարձը: Միայն պնդեց՝ ամեն ինչ անելու են, որ ուղեվարձը լինի մատչելի:

Շողիկ Գալստյան