Նաիրի Հունանյանի քաղաքական հայրիկ Վազգեն Մանուկյանը պետք է մեկուսացվի․ տեռորի կոչեր անելու հնարավորությունից պետք է զրկվի․ Ռուբեն Մեհրաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար մարմնի անդամ, քաղաքական մեկնաբան Ռուբեն Մեհրաբյանի հետ

-Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶՈՒ Գլխավոր շտաբ է այցելել՝ հանդիպելով իր հրաժարականը պահանջող գեներալներին։ Արդյո՞ք այսպիսով լուծում է ստանում գեներալիտետ-քաղաքական իշխանություն լարվածությունը։

-Ինչպես ես տեսնում եմ՝ մենք այդ ճգնաժամի հանգուցալուծման վերջին փուլում ենք գտնվում։ Այո՛, հանգուցալուծվելու է, չի կարող չհանգուցալուծվել, որովհետև դրա չհանգուցալուծման հետևանքները բոլորին պարզ են և հասկանալի։ Ինչպես նաև պարզ է ու հասկանալի է, որ դա որևէ մեկին՝ բացի մեր պետության ուղղակի թշնամիներից, ձեռնտու չէ։

-Այն գեներալներն ու գնդապետները, որ վարչապետի հրաժարականին էին միացել, ինչպե՞ս են աշխատելու այս կառավարության հետ։

-Գիտեք ինչ կա՝ գեներալներն ու գնդապետները վարչապետի հետ չեն աշխատում։ Նրանք աշխատում են Գլխավոր շտաբի պետի հետ, պաշտպանության նախարարի հետ և, ընդհանրապես, բանակը գործ չունի քաղաքականության մեջ և քաղաքացիական իշխանության հետ, որին նա ենթարկվում է։ Դրա հետ կապված այս բոլոր հրապարակային հայտարարություններն ուղղակի անընդունելի են։ Նրանց առաքելությունը ոչ թե քաղաքական իշխանությանը գնահատականներ տալն է, այլ նրանց առաքելությունը ներկայում այն է, որ պետք է ունենանք 5-րդ սերնդի պատերազմին պատրաստ բանակ՝ համապատասխան կարողություններով։ Այդ իմաստով նրանց առնչությունները քաղաքական իշխանության հետ պետք է վերաբերվեն բացառապես այդ խնդրի լուծմանը։

-Արտահերթ ընտրությունների մասին․ քաղաքական իշխանության վրա եք դնում այդ ընտրությունները կազմակերպելու պատասխանատվությունը։ Բայց ինչպե՞ս հասնել դրան, երբ չկա համաձայնություն քաղաքական ուժերի միջև։ Ընդհանրապես՝ անհրաժե՞շտ է հասնել այդ համաձայնությունը։

-Իմ տպավորությամբ՝ համաձայնության հասնելու ռեսուրսը վերջանալու վրա է։ Բայց մյուս կողմից էլ՝ իշխանությունը պետք է շատ մեծ հույս չունենա, որ նրան կհաջողվի հասնել այդ կոնսեսուսին։ Ի վերջո, այդ ուժերն այսօր սպասարկում են միանգամայն այլ օրակարգ, որը դեմ է մեր պետության, քաղաքացիների շահերին։ Իշխանությունը պետք է նախաձեռնությունը վերցնի իր ձեռքը և այդ օրակարգը տանի առաջ՝ օրենքի տառին և ոգուն համապատասխան։ Այդ իմաստով, պետք է շուտափույթ ընդունվի Սահմանադրության դրույթը, որը թույլ կտա ԱԺ-ին ինքնալուծարվել և հարցը փակվի։ Ընտրությունները պետք է կայանան որոշակի նախապատրաստական աշխատանքից հետո՝ դատական համակարգում մեծ աղբահանությունը պետք է շատ արագ իրականացվի։ ԲԴԽ-ի նոր անդամները՝ Գագիկ Ջհանգիրյանը, Դավիթ Խաչատուրյանը բաց տեքստով ասացին, որ դրա համար չկա որևէ սահմանադրական խոչընդոտ՝ ի հեճուկս այն իրավաբանների, որոնք խորհրդատվություն են մատուցում գործադիր իշխանությանը։ Իրավիճակը հանդարտեցնելուց հետո երկիրը պատրաստ կլինի ընտրության։ Իսկ հանդարտեցնել ասելով՝ ես նկատի ունեմ առերևույթ հանցագործություն արած մարդիկ պետք է մեկուսացվեն, ես նկատի ունեմ՝ բռնության, ահաբեկչության, բանակի՝ իշխանությանը չենթարկվելու և հաշվեհարդարի կոչեր անելը։ Այդ տոքսիկ սեգմենտը պետք է քրեորեն հետապնդվի, գլխով պետք է պատասխան տան այդ կոչերի համար և իրավիճակի հանդարտացումից հետո երկիրը պետք է գնա ընտրությունների։

-Լավատես չե՞ք, որ կհանդարտվի իրավիճակը։ Կարծես թե լարումը քաղաքական բրենդ և մարտավարություն է դարձել։

-Ո՞վ է ասել, որ բնակչության 0․001 տոկոսը պետք է պարտադրի իր օրակարգը քաղաքացիների ջախջախիչ մեծամասնությանը՝ բռնի գործողությունների, պետական ինստիտուտների մուտքներն արգելափակելու միջոցով։ Ո՞վ է իրենց տվել այդ բարոյական իրավունքը։

-Վազգեն Մանուկյանին մեղադրանք առաջադրվեց Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով։ Նրա կողմնակիցները հայտարարում են քաղաքական հալածանքի մասին իրենց առաջնորդի նկատմամբ։ Ի՞նչ կասեք։

-Նա պետք է մեկուսացվի հասարակությունից։ Դա քաղաքական հալածանք չէ, տեռորի կոչեր անելն ընդդիմադիր գործունեությո՞ւն է։ Ուրեմն՝ այդ անձը, որ նաև Նաիրի Հունանյանի քաղաքական հայրիկն է, պետք է զրկվի տեռորի կոչեր անելու հետագա հնարավորություններից։ Հարուցված է քրեական գործ, որը պետք է հասնի տրամաբանական ավարտին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան