Մետրոպոլիտենի 40-ամյակի առիթով պարգևներ՝ մետրոյի աշխատակիցներին

Լուրեր

14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
14.11.2026 | 17:01
Հայաստանի Մ-17 հավաքականը խոշոր հաշվով պարտություն կրեց Իտալիայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 16:42
Ոստիկանության գվարդիան մեկ տարվա ընթացքում շուրջ 1000 հանցագործություն է բացահայտել․ նախարարն այցելել է վարչական համալիր
Բոլորը

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի 40-ամյակի առթիվ մետրոպոլիտեն է այցելել քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Մետրոպոլիտենը Հայաստանի և Երևանի հպարտությունն է, ես այդպես եմ ընկալում: Ցավով ուզում եմ նշել, որ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ընդունել ենք ընդամենը մեկ կայարան, բայց, ինչպես գիտեք, ինքս երազում եմ և ամեն ինչ անում եմ և անելու եմ, որպեսզի այս նախագիծը շարունակվի: Մրցույթ է հայտարարված տեխնիակական բնութագրի, այսինքն՝ երկու ամսից կունենանք նախագծող ընկերություն, որը հաղթել է մրցույթում և կսկսի նախագծել: Այստեղ մնում է, որ կառավարությունը նույնպես կանգնած լինի մեր կողքին»,- նկատել է քաղաքապետը:

Միջոցառման մասնակիցները մետրոպոլիտենի հետ չորս տասնամյակ ճանապարհ անցած մասնագետներ են, մարդիկ, ովքեր մասնակցել են մետրոյի կառուցման ու շահագործման գործին: Մետրոպոլիտենի 40-ամյակի առթիվ Երևանի քաղաքապետը ոսկե մեդալով պարգևատրեց մետրոպոլիտենի «Երթևեկություն» մասնաճյուղի «Գարեգին Նժդեհի հրապարակ» ստորգետնյա կայարանի կայարանապետ Ռուզաննա Դավթյանին, «Էլեկտրագնացքների շահագործում և նորոգում» մասնաճյուղի շահագործման արտադրամասի մեքենավար հրահանգիչ Զուլումաթ Բարսեղյանին, տեխնոլոգիական, տնտեսական գնացքների հիմնանորոգման ուղեմասի պետ Ավետիք Գրիգորյանին և «Էլեկտրամատակարարում» մասնաճյուղի կարգավարական կետի և տեխնիկական շտապօգնության ուղեմասի պետ Ավետիք Գրիգորյանին: Մետրոպոլիտենի մի շարք աշխատակիցներ էլ արժանացել են Երևանի քաղաքապետի պատվոգրերի և շնորհակալագրերի:

«Այս թվի մեջ՝ 40 տարի, շատ բան է ասված, շատ բան է պարունակում այս թիվը. երկար տարիների դժվար աշխատանք՝ պահպանելու այն մեծ ներդրումը, որը կատարվել է: Ինքս կարող եմ փաստել, լինելով աշխարհի տարբեր մետրոպոլիտեններում, որ մեր մետրոն իսկապես շատ գեղեցիկ է և շատ մաքուր: Շատ առաջադեմ պետությունների մայրաքաղաքների մետրոպոլիտեններն այսպես մաքուր չեն և չեն կարողանում այսպես մաքուր պահել, իսկ մենք կարողանում ենք: Սա ձե՛ր շնորհքն է: Բոլորիդ շնորհակալություն եմ հայտնում աշխատանքի համար»,- նշել է քաղաքապետը: