Շիրակի մարզում կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ կա․ իրավիճակը, սակայն, կայուն է

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Հանրապետությունում կորոնավիրուսով վարակվածների թվի աճ է նկատվում, մասնագետները նաև խոսում են համավարակի հնարավոր երրորդ ալիքի մասին։ Այս առումով Շիրակի մարզում, որտեղ հիվանդացության ցուցանիշը զգալի նվազել էր, այժմ փոքր-ինչ աճ կա։
«Այս պահին մարզում տանը բուժվող 52 հիվանդ ունենք, իսկ «Գյումրի» բժշկական կենտրոնի տրիաժ բաժանմունքում՝ ընդամենը 4 հիվանդ։ Ճիշտ է՝ չնչին ակտիվացում կա, ասենք՝ մեկ շաբաթ առաջ ունեինք 42 հիվանդ, հետո՝ 46»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

Նա նաև նշեց, որ պատկերը, որպես այդպիսին, մտահոգիչ չէ, ընդհանուր իրավիճակը մարզում կառավարելի է։
Հունվարի կեսերից մարզի բուժհաստատությունները՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ու «Գյումրի» բժշկական կենտրոնի քովիդ բաժանմունքը դադարեցրել են ստացիոնար ծառայությունը։ Ըստ մարզպետարանի պատասխանատուի՝ հիմա նույնպես ստացիոնարը չի գործում, հիվանդների թիվն այնպիսին չէ, որ այս պահին ծառայությունը կրկին ծավալվի։

Լեյլի Ասլանյանի խոսքով՝ այս պահին սուր շնչառական վարակների սեզոնային ակտիվություն կա, դիմելիության ակտիվացումն էլ ավելի շատ դրանով է պայմանավորված։

«Եղել են ջերմող հիվադններ, սուր շնչառական վարակի կլինիկայով հիվանդներ, որոնց վերցրել ենք նմուշառման։ Կոնկրետ երեկ 32 նմուշառում է եղել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, և 32 նմուշառումից ունեցել ենք 4 դրական դեպք։ Դա մեծ թիվ չէ»,- վստահեցրեց Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը՝ նշելով, որ համաճարակային առումով մարզում կայուն իրավիճակ է։

Էմմա Չոբանյան