«Ով դեմ է ընտրություններին, դեմ է գնում բանակին». Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
Բոլորը

Հանրապետության նախագահը դիմել է ՍԴ՝ վիճարկելու Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հրամանագրի համար հիմք ծառայած օրենքի դրույթները: «Հիմա գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ ՍԴ-ն կարող է որոշել, որ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի պաշտոնավարել. պետք է սպասել ՍԴ որոշմանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ԼՀԿ առաջարկին՝ Մարուքյանը նշեց, որ այն թողնվել է անպատասխան և արդեն ժամանակավրեպ է:

«Ճգնաժամից հանգուցալուծման ելքը հետևյալն էր՝ ԳՇ-ն թողնել հանգիստ, Օնիկ Գասպարյանին թողնել իր տեղում, և ի պատասխան այդ քայլի, մենք պատրաստ էինք հուշագիր կնքել… Մեր մեկնած ձեռքը թողնվել է անպատասխան: Հուշագիր այլևս չի լինելու, այս փուլում արդեն ժամանակավրեպ է… Իսկ նոր առաջարկ եթե լինի, այդ մասին կհայտարարվի կուսակցության կառավարման խորհրդում քննարկվելուց հետո միայն:

Բայց արտահերթ ընտրությունների անցկացման օրակարգը լինելու է առաջնային մեր երկրում: Հետաքրքիր է, թե այն մարդիկ, որոնք պաշտպանում էին Օնիկ Գասպարյանին, բայց դեմ էին արտահերթ ընտրություններին, հիմա ինչ են ասելու»,- նշեց Մարուքյանը:

«Ով դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը, դեմ է նաև Զինված ուժերին»,- ընդգծեց ԼՀԿ ղեկավարը՝ հավելելով, որ եթե չլինեն արտահերթ ընտրություններ, երկիրը մխրճվելու է խոր ճգնաժամի մեջ:

Մանրամասները՝ տեսանյութում: