Լիլիթ Մակունցը՝ Օնիկ Գասպարյանի ազատման մասին

Լուրեր

31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
Բոլորը

ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն արդեն հայտարարել է Վարչական դատարան դիմելու մասին և նշել, որ այլ կարգավիճակով կշարունակի ծառայությունը հայրենիքին և հայ ժողովրդին: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ զրույցում նշեց.  «Կարծում եմ՝ այդ դրվագի հետ կապված՝ շատերի մոտ հարց է առաջացել, թե ինչ կարգավիճակով է պատկերացնում պարոն Գասպարյանն իր ծառայությունը: Կսպասենք, երբ պարոն Գասպարյանը նպատակահարմար կգտնի, ինքը կներկայացնի: Ինքս չեմ կարող ասել»:

Հարցին, թե արժե՞ր մեկ հայտարարության համար ազատել Օնիկ Գասպարյանին, ում հասցեին իշխանությունները միայն գովեստի խոսքեր էին հնչում, Մակունցը պատասխանեց. «Բոլորս արձանագրել ենք, որ զինվորականների կողմից քաղաքականությանը միջամտությունն անընդունելի է, ինչի հետ կապված եղել է արձագանք: Պատահական չէ, որ  տարբեր երկրներից այդ հայտարարության հետ կապված եղան արձագանքներ: Խոսքը ԵԽԽՎ-ի, ԵԱՀԿ-ի, ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի և այլ երկրների մասին է:

Եվ խնդրում եմ՝ պետք չէ անընդհատ մեջբերել մեր հակառակորդ ու թշնամի պետությունների ղեկավար անձանց ելույթները, որովհետև դրանով որևէ կերպ մեր երկրին լավություն չենք անում»:

Մակունցը նաև ընդգծեց, որ բանակի շուրջ զարգացումները և ԳՇ հայտարարությունը որևէ կերպ չի կապում քաղաքական գործընթացների, այդ թվում արտահերթ ընտրությունների հետ: