Թուրքիան ուժեղացնում է էներգետիկ համագործակցությունը Վրաստանի հետ
Քաղաքականություն
08.03.2021 | 22:49Վրաստանի և Թուրքիայի միջև ստորագրվել է էներգետիկ համագործակցության մասին համաձայնագրին կից լրացուցիչ արձանագրություն: Այս մասին տեղեկացնում է Грузия Онлайн-ը:
Արձանագրությունը նախատեսում է երկու երկրների միջեւ էլեկտրաէներգիայի ներմուծման և արտահանման գործողությունների պարզեցում:
Վրաստանի էլեկտրական համակարգի (ESCO) կոմերցիոն օպերատորի անունից փաստաթուղթը ստորագրել է Վրաստանի դեսպան Գեորգի Ջանջգավան, Թուրքիայի կողմից` Թուրքիայի էլեկտրական կորպորացիայի (EÜAŞ) գործադիր տնօրեն Իզեթ Ալագյոզը: