Ի՞նչ փոփոխություններ են կատարվելու Վրաստանի «Ընտրական օրենսգրքում»

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վրաստանի խորհրդարանում այս շաբաթվա ընթացքում կսկսվեն քննարկումներ ընտրական բարեփոխումների թեմայով, գրում է aliq.ge-ն:

«Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու օրինագծի հեղինակները խորհրդարանում աշխատող բոլոր կուսակցությունների՝ «Վրացական երազանքի», «Քաղաքացիների» և «Եվրոպացի սոցիալիստների» 10 պատգամավորներ են:

«Ընտրական օրենսգրքում» նախատեսված փոփոխությունների փաթեթը ենթադրում է հետևյալ փոփոխությունները.

  • Սակրեբուլոյում (ավագանի) համամասնական կարգով ընտրված անդամների քանակն ավելանում է: Մասնավորապես, ինքնակառավարվող քաղաքներում՝ Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Փոթիում և Բաթումիում ամեն 1 մեծամասնական անդամին հասնելու է 4 համամասնական կարգով ընտրված պատգամավոր, իսկ մնացած մունիցիպալիտետներում ամեն մեկ մեծամասնական անդամին՝ 2 համամասնական կարգով ընտրված պատգամավոր:
  • Ընտրական վարչության կենտրոնական և ընտրատարածքային մակարդակները կձևավորվի 8 մասնագիտական և 9 կուսակցական անդամով, սկզբունքով՝ մեկ կուսակցություն մեկ անդամ: ԿԸՀ-ի և ընտրատարածքային հանձնաժողովներում կուսակցությունը կնշանակի անդամ եթե խորհրդարանում ունի գոնե մեկ ներկայացուցիչ:
  • Ներմուծվում է ընտրողների էլեկտրոնային գրանցման և ընտրական քվեաթերթիկների էլեկտրոնային հաշվարկման համակարգ:
  • Արգելվում է ընտրատեղամասի փաստաթղթերի կնքումից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից ուղղումների արձանագրության կազմումը և տարածքային հանձնաժողովների կողմից ուղղումների արձանագրության կազմումը փաստաթղթերը բացելու և քվեաթերթերը առանց վերահաշվարկի:
  • Չնայաց բողոքարկմանը, 73 ընտրատարածքներից պատահականության սկզբունքով կընտրվի 5-ական տեղամաս, որոնց ձայները կվերահաշվարկվեն: Ընդհանուր հաշվով ընտրություններին կվերահաշվարկվի 365 տեղամաս, ինչը կազմում է ընդհանուրի 10 տոկոսը:
  • Բողոքների ներկայացման և քննարկման ժամկետներն ավելանում են: Հնարավոր կլինի դատական ​​հայց ներկայացնել էլեկտրոնային եղանակով:
  • Հնարավոր կլինի ԿԸՀ-ի կողմից խախտման արձանագրությունը կազմելուց հրաժարվելու դեմ բողոքել դատարանում:
  • Ընտրական տեղամասերից 100 մետր շառավղով արգելվում է մարդկանց հավաքը և ընտրողներին գրանցելը: Ընդլայնվում է հանրային ծառայողների շրջանակը, որոնց նախընտրական քարոզարշավին մասնակցելը կարգելվի:
  • Արգելվում է նախընտրական քարոզարշավի համար հանրային ծառայողներին հավաքել ըստ ծառայողական պատկանելության:

Հիշեցնենք, որ 2021 թվականի աշնանը Վրաստանում անցկացվելու են տեղական ինքնակառավարման ընտրություններ: