Բելառուսում 2500 քրգործ է հարուցվել բողոքի ցույցերի մասնակիցների նկատմամբ

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Բելառուսում զանգվածային անկարգությունների, ոստիկանության ու զինվորականների հանդեպ բռնության դեպքերով քրեական գործեր են հարուցվել։ Ավելի քան 800 դեպքում «հանցագործությունների» հետ կապ ունեցողների ինքնությունը պարզված է. հայտարարել է Բելառուսի ՆԳՆ փոխնախարար Գենադի Կազակևիչը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Բելառուսում 2020 թվականի օգոստոս ամսից հարուցվել է ավելի քան 2500 քրեական գործ՝ բողոքի ցույցերի փաստի առթիվ»,-  հայտնել է փոխնախարարը։

Նրա խոսքով՝ քրեական գործեր են հարուցվել զանգվածային անկարգությունների, գույքի վնասման, խուլիգանության, վիրավորանքների, զրպարտության, ոստիկանության ու զինվորականների հանդեպ բռնության սպառնալիքների հոդվածներով։ Ընդ որում, դեպքերի 70%-ի դեպքում խոսքը գնացել է համացանցով գրառումների մասին։

Հիշեցնենք՝ Բելառուսում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել օգոստոսի 9-ին գրանցված նախագահական ընտրություններից անմիջապես հետո, երբ ԿԸՀ-ն կրկին հայտարարեց Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակի մասին։

 

Տաթև Ֆռանգյան