Ամեն չկտրված վերջույթ երջանկություն է, վիրահատության համար 20 րոպե ունեինք. բժիշկների պատերազմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի ղեկավար Արմենակ Բդոյանը հոկտեմբերի 1-ից երեք շաբաթ Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի վիրահատարանում էր։ 4-5 օրում 150-200 վիրավոր էր ընդունում հիվանդանոցը։ Պայքարը կյանքի համար էր, բժիշկներին տրված ժամանակը՝ կարճ։

«Վիրահատական սեղանը 20 րոպեից ավելի զբաղեցնել չէինք կարող, եթե ավելին զբաղեցնեինք, ասենք՝ 3 ժամ, մենք կունենայինք մյուս զինվորների կորուստ»,- ասում է բժիշկը։

20 րոպեն էլ, սակայն, բավարար էր, որ հիշեր բոլորի դեմքերը։ Ասում է՝ մոռանալ հնարավոր չէ։

«Ինձ չի թվում, որ որևիցե մեկի դեմքը աչքիցս վրիպի։ Հավատացնում եմ՝ շատ սարսափելի էր։ Երբ ես այնտեղ աշխատելուց հետո գալիս եմ մեր բաժանմունք՝ Երևան, այն զինվորներին, որ տեսել էի այնտեղ, տեսնում եմ նաև այստեղ, և ինձ պետք չէր հարցուփորձ անել, անգիր հիշում էի»,- նշում է նա։

Դժվարություններն էլ է հիշում, բայց այդ մասին խոսել չի ուզում։ Ժամեր տևող վիրահատությունների արանքում 10 րոպեանոց հանգիստ են ունեցել։ Վստահեցնում է՝ այդքանն էլ էր բավարար։ Պատերազմի օրերից հետո պատերազմում տարած պայքարի համար Արմենակ Բդոյանը ներկայացվել է «Մարտական ծառայության համար» մեդալի, նրան շնորհվել է նաև «Տիգրան Մեծ» շքանշան, սակայն սպիտակ բանակի հերոսների համար մեծագույն պարգևն ամեն փրկված կյանքն է։

«Ամեն մի չկտրված վերջույթի համար պայքարող բժշկի և այդ վերջույթի թեկուզ մինիմալ շարժը այդ բժշկի համար երջանկություն է։ Դա բառերով չի արտահայտվում։ Բնականաբար, որ հիվանդը սկսում է քայլել, դա երջանկություն է բժշկի համար»,- ասում է Արմենակ Բդոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրինա Մկրտչյան