Ամուլսարը բացելու՝ վարչապետի հայտարարությունը քաղաքական ճնշումների արդյունք է․ Նազելի Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանի հետ

-«Մեծ է հավանականությունը, որ Ամուլսարի հանքը կբացվի»,- օրերս հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է Կառավարությունը եկել այս եզրահանգման։

-Հանքը չի բացվելու, դա միանշանակ է, որովհետև դա ժողովրդի կամքն է, և այս պարագայում, երբ այդ թույլտվությունները տրվել են մեր բնապահպանական օրենքների խախտումներով և բոլոր բնապահպանական միջազգային կոնվենցիաների խախտումներով։ Բազմաթիվ կոռուպցիոն քրեական գործեր կան հարուցված և՛ հողերի վաճառքի, և՛ ապօրինի հանքարդյունաբերության վերաբերյալ, մեկ այլ քրեական գործ կա տեսչական մարմինների ստուգումների շնորհիվ։ Այսինքն՝ հնարավոր չէ առանց նոր փորձաքննության այդ հանքը գործարկել։ Բացի այդ՝ «Շրջական միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում նշված է, որ եթե ձեռնարկողը մեկ տարվա ընթացքում չի սկսում այն գործունեությունը, որի համար ինքը ստացել է փորձաքննություն, ապա այդ փորձաքննական եզրակացությունը ուժը կորցնում է։ Փաստորեն, «Լիդիան Արմենիան» այն ստացել է 2016 թվականի ապրիլի 29-ին ոսկեբեր քվարցիտների հանքարդյունահանման համար, և պետք է մինչև 2017թ․ապրիլի 29-ը ոսկեբեր քվարցիտներ հանքարդյունահաներ, որևէ մեկն իրենց այդ ընթացքում չի խոչընդոտել։ Մեկ տարի հետո են ճանապարհները փակվել, և ուժը կորցրել է այդ փորձաքննությունը՝ ըստ օրենքի։

-Բայց Դուք բացառո՞ւմ եք, որ այս ամռանից «Լիդիան Արմենիան» սկսի աշխատանքներ տանել Ամուլսարի տարածքում․ ընկերությունից այդպիսի հայտարարություն եղավ։

-Ես ողջամտության տրամաբանությունից ելնելով եմ բացառում, որովհետև առաջինը՝ ասացի, որ ուժը կորցրած եզրակացության հիման վրա չի կարող թույլտվություն տրվի, երկրորդ՝ նոր հանգամանքներ կան, որ այդ գործոնների պարագայում պետք է ուժը կորցներ, և մենք դատական գործ ունենք այդ հիմքով, կոռուպցիոն գործերը քննվում են տարիներով և չեն ավարտվում, դրանք էլ նույնպես խոչընդոտ են, և այս քաղաքական իրավիճակում ես չեմ կարծում, որ ողջամտության և հեռատեսության սկզբունքներից ելնելով՝ նպատակահարմար է մեկ կարևոր խնդիր բարձրացնել և նորից թեժ կետ ստեղծել մեր երկրում ու պառակտել հասարակությանը նաև այս հիմքով։

-Եթե «Լիդիան Արմենիան» սկսի աշխատանքներն Ամուլսարի տարածքում, ի՞նչ եք անելու Դուք և բնապահպանները։

-Ոչ միայն բնապահպանները, ջերմուկցիները շատ վճռական են այս հարցում, իրենք իրենց դիրքորոշումն ասել են։ Եվ ոչ միայն ջերմուկցիները, նաև Վայոց ձորի բնակչությունը՝ 12․000 ստորագրություն է ներկայացվել համապատասխան ավագանիներին՝ Ջերմուկի, Եղեգնաձորի, որոնք հավանություն են տվել։ Այդ կամքին հակառակ գնալն այս պայմաններում, այն էլ՝ պատերազմից հետո, որ ազգային անվտանգության հարց է, եթե մինչ այդ մենք էկոլոգիական ռիսկերի մասին էինք խոսում, և սահմանը 25 կիլոմետրի վրա էր Նախիջևանից, հիմա Սյունիքի կողմից արդեն 5-6 կիլոմետրի վրա էԱմուլսարը, և այդպիսի օբյեկտ ունենալը շատ վտանգավոր է։ Տասը տարվա մեջ նախատեսվում է 100․000 տոննայի ցիանիդային հարթակ ունենալ այդտեղ։ Այդպիսի վտանգավոր օբյեկտ ենք ունենալու, այն դեպքում, որ այդտեղ կա երկու ջրամբար՝ Սպանդարյանի և Կեչուտի ջրամբարը, երկու թունել, երկու պատվար, մեկ ամբողջ Սևանն է վտանգված և, փաստորեն, ջրային ավազանի, մեր ջրային պաշարների 80 տոկոսն է վտանգված։

-Երբ վարչապետը հայտարարում է, որ Ամուլսարի հանքը բացելու հավանականությունը մեծ է, կարծում եք՝ չե՞ն հաշվարկել այդ ռիսկերը։

-Չեն հաշվարկել։ Ես կարծում եմ՝ սա քաղաքական ճնշումների արդյունք է։

-Վարչապետի հայտարարությո՞ւնը նկատի ունեք։

-Այո՛, սա էլի քաղաքական ճնշումների արդյունք է։ Ես կարծում եմ՝ ողջամտությունը կհաղթի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան