Արմեն Սարգսյանի Մոսկվա այցի ընթացքում ՌԴ պաշտոնական վերնախավի հետ հանդիպումներ չեն լինի

Լուրեր

16.09.2026 | 14:51
Երևանում երեք կառուցապատողի մոտ բացահայտվել է 2.43 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառություն
16.09.2026 | 14:42
Թբիլիսիում տեղի է ունեցել Trump Tower նախագծի շնորհանդեսը
16.09.2026 | 14:31
ԵՀ նախագահը Կանադային առաջարկել է դառնալ միության առաջին «ասոցացված անդամը»
16.09.2026 | 14:30
Ալեն Սիմոնյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
16.09.2026 | 14:23
Opta Aanalyst-ը գնահատել է «Արարատ-Արմենիայի» շանսերը Եվրոպա լիգայում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.09.2026 | 14:20
Չեմ բացահայտի մեր քայլերը Տիգրանաշենի հետ կապված. Վաղինակ Վարդանով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 14:17
«Ռոբերտ Քոչարյանը տգետ ա»․ Վահագն Ալեքսանյանի ելույթը դահլիճում իրարանցում առաջացրեց
16.09.2026 | 14:09
ԵՄ-ն 12 մլրդ եվրո կներգրավի՝ Միջին միջանցքով Հարավային Կովկասն ու Կենտրոնական Ասիան Եվրոպային կապելու համար
16.09.2026 | 14:06
Տերը, ձեր պատկերացմամբ, Ռուսաստանն է, դրա համար եք ասում՝ անտեր կմնանք․ Մինասյանը՝ Ֆարմանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:57
100 տոկոսով անբարեխղճություն է. Վահագն Ալեքսանյանը պնդում է` գերիների թեմայով իր խոսքը խեղաթյուրել են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:49
Իրանի հարվածները լուրջ վնաս են հասցրել Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմաբազաներին․ CBS News-ը բացառիկ լուսանկարներ է հրապարակել
16.09.2026 | 13:40
ՔՊ վարչությունում քննարկվել է Հայկ Սարգսյանի հարցը. Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:39
Հայկական ֆուտբոլում տրանսֆերային ռեկորդ է գրանցվել
16.09.2026 | 13:33
«Պետք ա ձեզ «պոնչո» անեինք, ասեինք՝ ապրե՛ս, լո՞ւրջ». Խամոյանը՝ Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 13:25
Ուկրաինայի պատերազմում զոհվել է ռուս գեներալը, որը Պուտինին զեկուցել էր Կոստանտինովկայի «գրավման» մասին
Բոլորը

ՀՀԿ-ի առաջադրած նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանն այսօր մեկնել է Մոսկվա, հայկական սփյուռքի հետ հանդիպելու։ Արմեն Սարգսյանի գրասենյակից հայտնում են, որ Մոսկվայում նա հանդիպում կունենա ՌԴ մայրաքաղաքի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ապա Ռուսաստանի մյուս քաղաքների հայ համայնքների հետ:

Ինչո՞ւ է առաջինը Ռուսաստանը ընտրվել, այցելելու է նա արդյո՞ք այլ երկրների հայ համայնքներ և երբ. Factor.am-ի հարցին թեկնածուի գրասենյակի մամուլի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը պատասխանեց․ «Արմեն Սարգսյանը սկսել է իր հանդիպումները սփյուռքի հետ Ռուսաստանից, նկատի առնելով, որ այստեղ ամենամեծ հայ համայնքն ունենք: Էլի հանդիպումներ կունենա, որոնց մասին լրացուցիչ կտեղեկացնենք։ Ժամանակացույցը հայտնի է, ուղղակի ճշտելու հարցեր կան»։

Իսկ հարցին, թե արդյոք ոչ պաշտոնական հանդիպումներ նախատեսվա՞ծ են Ռուսաստանի վերնախավի՝ պետական, քաղաքական գործիչների կամ կառավարության անդամների հետ, Հասմիկ Պետրոսյանը նշեց․ «Նման հանդիպումներ նախատեսված չեն»։