ԲԴԽ նախագահը ոտնատակ է տալիս բոլոր դատավորների հեղինակությունը. Նիկոլայ Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Արձանագրենք, որ հենց ԲԴԽ նախագահի պատասխաններից բխեց այդ օրվա քննարկումը։ Այսինքն՝ ես նախապատրաստվել էի բոլորովին ուրիշ հարց տալ՝ դատական համակարգի հետ կապված, բայց պարոն Վարդազարյանն ինչ էր անում. նա ամեն անգամ հարցերից իր պատասխանները պտտում էր ու ասում, որ այդ հարցին պատասխանել է ոչ թե՝ ԲԴԽ նախագահ, այլ որպես ֆիզիկական անձ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու Վճռաբեկ դատարանի դատավոր ընտրելու հարցը իշխանական պատգամավորները վերածեցին ԲԴԽ նախագահի հայտարարության հետ կապված խնդրի քննարկման։

Հիշեցնենք, որ ԱԺ քառօրյա նիստում իշխանական խմբակցությունը Վճռաբեկ դատարանի դատավոր չընտրեց՝ դրանով դիրքորոշում արտահայտելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հայտարարության վերաբերյալ:

Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, որպես ԲԴԽ նախագահ՝ Ռուբեն Վարդազարյանն ըստ էության թույլ է տվել այնպիսի խախտումներ, որոնք հարիր չեն ո՛չ ԲԴԽ նախագահին, ո՛չ ԲԴԽ անդամին։

«Ճշմարտությունն այն է, որ ԲԴԽ նախագահը լիազորված չէր կոչով հանդես գալ, նա նման լիազորություն չունի անհատապես հայտարարություններ անելու։ Այսինքն՝ խորհուրդը դեռ հայտարարությունը չընդունած, ԲԴԽ նախագահը հանդես է գալիս հայտարարությամբ։

Եթե Ռուբեն Վարդազարյանն ընդունի, որ ինքը թույլ է տվել այնպիսի խախտում, որը վարկաբեկում է  դատական իշխանությանը, և հրաժարական տա, ԲԴԽ մյուս անդամները պետք է ընտրեն հաջորդ նախագահին՝ արդեն իրավագետների կազմից»,- նշեց Բաղդասարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում: