Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարի անհետացման առեղծվածը․ Eurasianet-ի անդրադարձը

Լուրեր

30.06.2026 | 17:35
ՍԴ-ն փակ նիստից հետո աշխատանքը շարունակում է բաց ռեժիմով․ ՈՒՂԻՂ
30.06.2026 | 17:28
ՌԴ և Կիպրոսի քաղաքացիություններից հրաժարվելու միակ պայմանը վարչապետ դառնա՞լն է. հարց` Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:19
Հայաստանի գլխավոր դատախազն ընդունել է Լատվիայի գործընկերոջը
30.06.2026 | 17:12
Շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյանը` գաղտնալսման մեջ իր անունը շրջանառելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.06.2026 | 17:00
Թուրքիայի հետ F35-ի գործարքը կախված է ռուսական C-400-ները երրորդ երկրին վաճառելու որոշումից․ Euractiv
30.06.2026 | 16:52
Զելենսկին հայտնել է Մոսկվայի մարզում տիեզերական կապի կենտրոնին նոր հարվածի մասին
30.06.2026 | 16:44
Ամբերդում հայտնաբերվել են Թամար թագուհու մետաղադրամն ու մարդկային կմախք. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
30.06.2026 | 16:35
Վարչապետն ընդունել է Վրաստանի ՆԳ նախարարին
30.06.2026 | 16:24
Դոհայում ԱՄՆ-Իրան ուղիղ բանակցություններ չեն անցկացվի
30.06.2026 | 16:15
Կրեմլը խոստովանել է, որ ՌԴ-ն բանակցություններ է վարում նավթամթերքի ներմուծման հարցով
30.06.2026 | 16:03
ՌԴ-ում տաքսու վարորդներն ավելի քիչ են աշխատանքի դուրս գալիս՝ վառելիքային ճգնաժամի ֆոնին
30.06.2026 | 15:55
Հայաստանը մեկ տարով երկարաձգել է մի շարք երկրների քաղաքացիների համար առանց վիզայի մուտքի ռեժիմը
30.06.2026 | 15:48
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
30.06.2026 | 15:36
11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը
30.06.2026 | 15:30
Հայաստանի և Ադրբեջանի միջև Հարավսլավիայի մոդելով անհետ կորածների տվյալների բազա կստեղծվի․ ICMP-ի գլխավոր տնօրեն
Բոլորը

Eurasianet-ն անդրադարձել է Արցախյան պատերազմի կեսերից Ադրբեջանի ԶՈՒ-ի գլխավոր շտաբի պետի անհետացման պատմությանը։ Լրատվամիջոցը գրում է, որ  Նաջմեդդին Սադիկովը 1993 թվականից զբաղեցնում էր Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն ու պաշտպանության փոխնախարարն էր, սակայն Արցախյան պատերազմի կեսերից նա խորհրդավոր կերպով անհետացավ։

Նրա շուրջ տարբեր լուրեր սկսել են պտտվել դեռևս 1992 թվականին, երբ միացել է Ադրբեջանի ԶՈՒ-ին։ Շատ ադրբեջանցիներ նրան համարում են «դավաճան», խոսում Ռուսաստանի հետ կապերի մասին և պնդում, որ նրա եղբայրը Հայաստանի ԶՈւ-ի սպա է։

Հոդվածում նշվում է, որ Սադիկովի մասին բամբասանքները գագաթնակետին են հասել հուլիսյան մարտերի ժամանակ, երբ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը գնդապետ Իլգար Միրզոևի հետ սպանվեցին։ Սոցիալական ցանցերում շատ ադրբեջանցիներ սկսեցին հենց Սադիկովին մեղադրել Հայաստանին նրանց կոորդինատները տրամադրելու մեջ։

Պետական դավաճանության մասին խոսակցություններն անհիմն են թվում, բայց կառավարությանն անհանգստացրել են Հաշիմովի մահվան արձագանքն ու Սադիկովին ուղղված մեղադրանքները։ Այս մասին Eurasianet-ին ասել է ռազմաքաղաքական փորձագետ Ֆուադ Շահբազը։

«Հուլիսի զանգվածային ցույցերի ընթացքում Սադիկովի հասցեին կտրուկ քննադատություններն ու նրա հրաժարականի պահանջները լուրջ կասկածներ առաջացրին Սադիկովի իմիջի վերաբերյալ։ Երևի հենց դա էլ նրա հեռացման պատճառն է»,- ասել է Շահբազը։

Լրատվամիջոցը նաև գրում է, որ Արցախյան երկրորդ պատերազմում, երբ Ադրբեջանը սկսեց մեծ կորուստներ կրել հատկապես Քարվաճառի շրջանի Մռավի հատվածում, շատ ադրբեջանցիներ կրկին սկսեցին Սադիկովի մեղադրել։ Դրանից հետո՝ հոկտեմբերի 4-ին Ադրբեջանի ՊՆ-ն լուսանկար հրապարակեց բարձրաստիճան զինվորականների տեսակոնֆերանսից, որին Սադիկովը մասնակցում էր։ Սակայն մի քանի օր անց ՊՆ-ի կայքից ջնջվեց Սադիկովի մասին ամբողջ տեղեկատվությունը, որին ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չհետևեց, սակայն ակտիվորեն քննարկվեց սոցիալական ցանցերում։

Հոդվածագիրը նաև նկատում է, որ դեկտեմբերի 10-ին Բաքվում կայացած  «Հաղթական շքերթին» Սադիկովը ևս չի մասնակցել։ Եվ, վերջապես, հունվարի 28-ին ՊՆ-ն պաշտոնապես հաստատեց, որ Սադիկովն այլևս զինվորական ծառայության մեջ չէ։

Այս նորությանն էլ սկսեցին հետևել տարբեր մեկնաբանություններ։ Մասնավորապես, խորհրդարանի անդամ, գրող Ագիլ Աբբասը Yenicag-ի հետ հարցազրույցում ասել է, որ Սադիկովը տնային կալանքի տակ է։

«Նա սխալներ է գործել, կորցրել վստահությունը, այդ պատճառով, իմ կարծիքով, նրան հեռացրին։ Եթե նա ձերբակալված լիներ, մամուլում կհրապարակվեր, քանի որ գեներալի ձերբակալումը թաքցնել հնարավոր չէ։ Նա հավանաբար տնային կալանքի տակ է, իր տանը կան վիլլաներից մեկում»,- ասել է Աբբասը։

Նախկին դատախազ Ֆերման Ռզաևն էլ օնլայն հարցազրույցում հայտարարել է, որ Սադիկովը պատասխանատու է պատերազմում վաղ կորուստների համար։

«Ո՞վ է ստեղծել մարտավարությունը, իհարկե՝ գլխավոր շտապի պետ Նաջմեդդին Սադիկովը։ Նա ծուղակն է գցել մեր բանակը, հարձակումն ուղղել աջ՝ Աղդամի ուղղությամբ։ 30 տարի հայերը այնտեղ թունելներ, թակարդներ ու ամրություններ են կառուցել։ Նաջմեդդինը ծրագրել էր հարձակվել այն ուղղությամբ, որտեղ հայերն ուժեղ են»,- ասել է Ռզաևը՝ մեղադրանքներ հնչեցնելով նաև ՊՆ Զաքիր Հասանովի հասցեին։

Էմմա Չոբանյան