Փաշինյանը ցույցին դիմակ չի կրում, երկու օր անց հայտարարում՝ քովիդի թվերը մտահոգիչ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.04.2024 | 23:42
Սանոսյանն ու Կոպիրկինը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման հարցը
25.04.2024 | 23:35
Սուրեն Պետրոսյանը հարցաքննվել է. նա այս պահին ՁՊՎ-ում է
25.04.2024 | 23:30
Իսրայելի պաշտպանության բանակը պատրաստ է Ռաֆահում գործողության. սպասում է կառավարության հավանությանը
25.04.2024 | 23:21
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ
25.04.2024 | 23:15
Հունգարիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ Բաքվի հետ Արցախում վերակառուցման աշխատանքներին մասնակցելու ծրագիր են մշակում
25.04.2024 | 23:11
Օկամպոն Բունդեսթագում հանդես է եկել «ԼՂ-ից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
25.04.2024 | 23:06
Պապոյանն ու Կոպիրկինը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից ՌԴ տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 23:00
Իմ ներկայությունը ՀՀ-ում մի ձև է՝ վերահաստատելու այն հնագույն պատմությունը, որ գոյություն ունի Ֆրանսիայում. Ժան-Լյուկ Մելանշոն
25.04.2024 | 22:58
Ոստիկանը մե՞րն է․ հաճախակի բռնությունների մասին արդեն միջազգային կառույցներն են ահազանգում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.04.2024 | 22:48
Թուրք պատգամավորը հայտարարել է, թե ԱՄՆ-ը, Ֆրանսիան ու ԵՄ-ն Բաքվի և Անկարայի նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառում
25.04.2024 | 22:46
Հրդեհ Թումանյան փողոցում գտնվող ռեստորաններից մեկի ծխատարում
25.04.2024 | 22:38
Քննարկվել են ԱՄՆ կողմից Հայաստանին տրամադրվող աջակցությանը վերաբերող հարցեր
25.04.2024 | 22:28
Չիտայից 10-րդ դասարանցին 3,5 տարվա ազատազրկման է դատապարտվել «Մահ ռեժիմին» գրաֆիտիի համար
25.04.2024 | 22:13
Հայաստանը կարևորում է հայ-սիրիական բազմոլորտ համագործակցության խորացումը. ՀՀ նախագահ
25.04.2024 | 22:00
Եթե ՌԴ-ն ուզում է աջակցել, պիտի՛ ողջունի ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը․ մի կտոր արվել է, պիտի՛ լսեինք ողջույնի խոսքեր․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանը կորոնավիրուսով վարակվածների թվի աճի ահազանգով սկսեց Կառավարության այսօրվա նիստը, հորդորեց պահպանել կանոնները, մինչդեռ երեք օր առաջ հենց ինքն էր Հանրապետության հրապարակում հանրահավաք կազմակերպել՝ մի քանի տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ: Հանրահավաքի հարթակում քաղաքական էլիտան էր՝ առանց դիմակի, ներքևում՝ «Նիկո՛լ, վարչապետ» վանկարկող քաղաքացիները՝ կրկին առանց դիմակի: Հարթակից «Կրեք դիմակ, փրկեք կյանքեր» հայտնի կոչը չհնչեց:

Կառավարության նիստում մանրամասնելով Հայաստանում քովիդով հիվանդացություն աճի տեմպերը՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ եթե հունվար-փետրվար ամիսներին թեստավորվածների 5-7 տոկոսի մոտ էր հաստատվում հիվանդությունը, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 16-ի։ «Երեկվա դրությամբ՝ 2 հազար 922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք»,- հավելեց նախարարը՝ կանխատեսելով՝ հաջորդ շաբաթ այս թիվը կմեծանա, հետևաբար, ըստ նրա, պետք է վերադառնալ դիմակների և կանխարգելիչ միջոցների խիստ կիրառմանը։

Նախարարը տեղեկացրեց, որ պատվաստանյութերի ձեռքբերման գործընթացը շարունակվում է, բայց դանդաղ տեմպերով: Նա հույս հայտնեց, որ առաջիկա մեկ ասում պատվաստանյութերի նոր խմբաքանակն արդեն Երևանում կլինի, ռուսական կողմի հետ պատրաստվում են պայմանագիր կնքել:

Կառավարության նիստից հետո էլ պատասխանելով Factor TV-ի հարցին՝ արդյո՞ք քովիդով հիվանդների թվի աճի պատճառներից մեկն էլ իշխանության ներկայացուցիչների դրսևորած սոցիալական անպատասխանատվությունը չէ, քանի որ վարչապետ Փաշինյանը երկու անգամ բազմամարդ հանարահավաք և երթ անցկացրեց, որին իշխանական էլիտան և քաղաքացիները մասնակցում էին առանց դիմակ, Անահիտ Ավանեսյանն ասաց՝ հունվար-փետրվարին համավարակը կառավարելի էր, և քաղաքացիների, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչների շրջանում զգոնությունը թուլացավ:

Շեշտելով, որ կրկին պետք է վերադառնանք դիմակների կրման խիստ ռեժիմին՝ Ավանեսյանն ընդգծեց, որ դա պարզ միջոց է, որոնցով կարող ենք կանխել վիրուսի տարածումը և չունենալ մեծաթիվ զոհեր:

Նախարարը նաև տեղեկացրեց, որ Ոստիկանությանն ու վերահսկող այլ մարմինների Կառավարությունից հանձնարարական է տրվել՝ կրկին հետևել դիմակների պարտադիր կրմանը: Ավանեսյանը, սակայն, հավելեց՝ չպետք է սպասենք, որ ոստիկանը պարտադրի դիմակ կրել, պետք է սոցիալական պատասխանատվություն ցուցաբերել:

Իշխանական թիմից ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը, որը նույնպես հանրահավաքին և երթին մասնակցում էր առանց դիմակի, նախօրեին Factor TV-ի հետ զրույցում պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ իշխանական էլիտան չի պահպանում կարանտինային իրավիճակում բաց և փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պայմանը, ասաց՝ երկրում իրավիճակ է փոխվել, քովիդը գնալով նվազում է:

Անդրադառնալով դիտարկմանը, թե Նիկոլ Փաշինյանն առանց դիմակի էր, մինչդեռ մի քանի ամիս առաջ դիմակ չկրող քաղաքացիներին թիրախավորում էր՝ նրանց լուսանկարները հրապարակելով մեկ միլիոնից ավելի հետևորդ ունեցող իր ֆեյսբուքյան էջում, Սիմոնյանն ասաց՝ չի բացառում, որ առաջիկայում որոշում կկայացվի բաց տարածքում դիմակ կրելու պարտադիր պահանջը վերացնելու մասին:

Հակահամաճարակային կանոնների կոպիտ խախտմամբ հանրահավաքներ և երթեր անելու հարցում Փաշինյանի թիմին չեն զիջում նաև ընդդիմադիրները: Արդեն հինգ ամիս հայրենիքը փրկելու նպատակով փողոց դուրս եկած ընդդիմադիրները ևս դիմակ չեն կրում: Ընդդիմության առաջնորդներից ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը խնդրահարույց է համարում ստեղծված իրավիճակը, բայց նշում է՝ երկիրն ենք փրկում:

Վանեցյանը հակված է կարծել, որ քովիդով վարակվածների թվերի հարցում պետությունը խաբում է հանրությանը: Ասում է՝ իսկ ուր են մեծաթիվ վարակվածները այսքան մեծամասշտաբ հավաքներից հետո:

Անահիտ Ավանեսյանը չգիտի, թե Արթուր Վանեցյանն ինչի հիման վրա է հայտարարում, թե վարակվածների թվերը կեղծվում են, բայց պնդում է՝ երաշխիքներ չկան, որ հիվանդացած և բուժված մարդը երկրորդ անգամ չի վարակվի ու վարակի աղբյուր չի հանդիսանա:

Նշենք, որ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր Հայաստանում, ընդհանուր առմամբ, վարակվել է 173 հազար մարդ, առողջացել՝ 164 հազարը, փաստացի բուժվում է 5․194 մարդ։ Կորոնավիրուսից մեր երկրում մահացել է 3․208 հիվանդ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան