Ցմահ դատապարտյալը փորձել է ձեռք բերել խոշոր չափերի թմրամիջոց

Լուրեր

03.05.2024 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
03.05.2024 | 09:52
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
03.05.2024 | 09:39
«Վրացական կողմը հրաժարվել է քննարկել Ամերիկայի հետ ռազմավարական գործընկերության հետ կապված հարցերը». ԱՄՆ դեսպան
03.05.2024 | 09:31
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 23:30
Ղրղզստանում զանգվածային միջոցառման ժամանակ բեռնատարը վրաերթի է ենթարկել մոտ 30 երեխայի․ նրանցից 7-ը վերակենդանացման բաժանմունքում է
02.05.2024 | 23:13
Ադրբեջանի իշխանությունները կրկին չեն արտոնել ընդդիմության հանրահավաքը
02.05.2024 | 22:55
Երևան կբերվի 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս
02.05.2024 | 22:43
ԶԼՄ-ների ազատության իրավիճակն Ադրբեջանում մտահոգիչ է․ Բաքվում ԵՄ դեսպան
02.05.2024 | 22:43
Հայ պատգամավորները ԱՄՆ սենատորների հետ քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
02.05.2024 | 22:28
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.05.2024 | 22:14
Էրդողանը հանդիպել է ՏԻՄ ընտրություններում իշխող ուժին հաղթած ընդդիմության առաջնորդին
02.05.2024 | 22:03
Ուկրաինական Չասով Յարն ամբողջությամբ ավերվել է․ Associated Press
02.05.2024 | 21:52
Բայրամովը Պուտինի հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացի մասին
02.05.2024 | 21:47
Ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլին հայտագրվելը պարտադիր է. վերջնաժամկետը մայիսի 10-ն է
02.05.2024 | 21:34
Կուլեբան Միրզոյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է կատարել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող ցմահ դատապարտյալի կողմից առանց իրացնելու նպատակի թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը:

Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող 33-ամյա ցմահ դատապարտյալը 2020թ. մարտի 30-ին, առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, փորձել է ձեռք բերել խոշոր չափերի՝ 12,91 գրամ քաշով, տնայնագործական եղանակով պատրաստված «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որի շուրջ պայամանավորվածություն է ձեռք բերել քննությամբ դեռևս չպարզված անձի հետ:

Վերջինս տնայնագործական եղանակով պատրաստել է խոշոր չափի՝ 12,91 գրամ հաստատուն քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցը, որը քողարկված ձևով դատապարտյալին իրացնելու համար տեղավորել է թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթների, այնուհետև՝ թեյի գործարանային տուփի մեջ և այլ իրերի հետ փաթեթավորելով՝ պատրաստել հանձնուք, ինչը, ըստ պայմանավորվածության, պետք է փոխանցվեր դատապարտյալին:

Թմրամիջոց պարունակող հանձնուքը ՔԿՀ տեղափոխելու և այն իրեն փոխանցելու վերաբերյալ դատապարտյալը պայմանավորվածություն է ձեռք բերել իր ավտոմեքենայով տաքսի ծառայություններ մատուցող, ՔԿՀ-ում պահվող տարբեր անձանց համար ծանրոցներ տեղափոխող, Էջմիածին քաղաքի բնակչի հետ, որը հանձնուքն իր ավտոմեքենայով տարել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ և փորձել փոխանցել դատապարտյալին, սակայն ՔԿՀ-ի աշխատակիցները հանձնուքի զննման ժամանակ հայտնաբերել են թեյի փաթեթներում քողարկված թմրամիջոցը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ ցմահ դատապարտյալին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-268-րդ հոդվածի (առանց իրացնելու նպատակի թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառության փորձ) 2-րդ մասի 2-րդ կետով:

Քրեական գործից անջատված մասը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Թմրամիջոցը պատրաստողի և իրացնողի մասով վարույթը կասեցվել է՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով: