ՀՀ-ԵՄ համաձայնագիրը քաղաքացու կյանքը կփոխի, եթե պետական ապարատը ադեկվատ լինի խորքային բարեփոխումներ կատարելու․ Հայկ Մարտիրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանի հետ

-Պարո՛ն Մարտիրոսյան, երրորդ օրն է՝ ուժի մեջ է մտել Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Սա ավելի խորը գործակցություն է ենթադրում, քան 1996 թվականին համաձայնագրով։ Քաղաքացին ինչպե՞ս է իր կյանքում զգալու համաձայնագրի գործարկումը և արդյունքները։

-Փոփոխությունը քաղաքացու կյանքում, ես կարծում եմ՝ կախված կլինի նրանից, թե մեր պետական ապարատն ինչպիսի ադեկվատությամբ կընկալի այն փոխգործակցության կամ համագործակցության եզրերը, որոնք Եվրամիությունն առաջարկում է այս համաձայնագրով՝ բարեփոխումները կընթանան մակերեսայի՞ն, թե՞ խորքային։ Կախված դրանից՝ համաձայնագիրն էական անդրադառնալու է ինչպես քաղաքական համակարգի,այնպես էլ դատաիրավական համակարգի վրա, տնտեսության վրա ընդհանուր առմամբ։ Բայց գլոբալ իմաստով սա էապես նպաստելու է, եթե պետական կառավարման համակարգը ադեկվատ արձագանքի և ընկալի՝ ինչ հնարավորություններ է դա տալիս ՀՀ-ին։ Դրանք կլինեն բավականին լուրջ ներդրում մեր քաղաքական և տնտեսական կյանքում, ինչպես նաև իրավական համակարգի բարեփոխումների շրջանակում։ Եվրամիությունը հետևելու է համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, և կախված դրանից, դրանով պայմանավորված՝ այլ առաջարկներ ևս կլինեն տնտեսական համագործակցության և մնացած խնդիրներով, իհարկե՝ մոնիթորինգի ենթարկելով այն իրավիճակը, որոնք կիրականացվեն համաձայնագրով։

-Հայաստանն ութ տարի ունի ողջ փաթեթն իրականացնելու նպատակով։ Ծրագրի ավարտին եվրոպական ստանդարտներին և չափորոշիչներին պետք է մոտեցվեն երեք տասնյակ՝ դատաիրավական, ժողովրդավարական, մարդու իրավունքների, տնտեսական, էներգետիկ և այլ ոլորտներ։ Արդեն երեք տարի ունեցող հեղափոխական իշխանությունը գնո՞ւմ է բովանդակային բարեփոխումների ճանապարհով։

-Իրավիճակի հանգուցալուծումը գտնվում է գործող իշխանությունների ձեռքին և մինչև այդ էլ կատարված փոփոխությունների, «բարեփոխումների» ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանք խորքային բարեփոխումներ չեն՝ մակերեսային, իրավիճակային, առօրեական՝ կա՞ այսօր այդ խնդիրը, չեն փորձում հետագայում դիտարկել դա իրավիճակային լուծման հեռանկարում։ Կա՞ էս խնդիրը, փորձում են այսօր որոշակի լուծումներով շտկել, բայց ինչպես ցույց է տալիս բարեփոխումների ընթացքը, դրանք խորքային չեն թե՛ դատաիրավական շրջանակներում, թե՛ հատկապես տնտեսության բնագավառում։ Ամեն տարի տնտեսությունը հետընթաց է ապրում, տնտեսության ծավալները Հայաստանում կրճատվում են։ Ակնհայտ է ուղղակի՝ մենք վաղուց մոռացել ենք օտարերկրյա ներդրումների մասին։

Նույն ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում օտարերկրյա ներդրողներն առաջին հերթին նայում են ներքին տնտեսվարողների վարքագծին, ինչն այսօր չափազանց ռիսկային է մեր տնտեսության և պետականության հաամր։ Կա անընդհատ տեղական կապիտալի արտահոսք, ինչը, բնականաբար, լրացուցիչ ռիսկեր է առաջացնում ներդրողի համար։ Հստակ երևում է, որ հարկային օրենսդրությունը, դատաիրավական բարեփոխումները որևէ այլ բանի չեն հանգեցնում, հակառակը՝ խորացնում է իրավիճակը։ Օտարեկրյա ներդրողների մոտ առաջացնում է տարակուսանք, և բնական է, որ բիզնեսը սիրում է քաղաքական կայունություն է սիրում, իրավական որոշակիություն, որը մեզ մոտ իսպառ բացակայում է և բնականաբար՝ այս պայմաններում իշխանությունները բավականին լուրջ մտահոգվելու խնդիր ունեն։

-Խոսենք դատաիրավական բարեփոխումներից․ ի՞նչ անել այն դատավորների հետ, որոնք սովոր են քաղաքական պատվերներով աշխատել, ինչը պարտադիր չէ, որ միայն իշխանությունից իջնի։ Ի՞նչ անել այն դատավորների հետ, որոնք խտրական մտածողություն ունեն, հենց իրենց մտածողությունը մարդու իրավուքնների սկզբունքների դեմ է։ Ի՞նչ անել այն դատավորների հետ, որոնց արժեքային համակարգը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ օրինակ՝ բռնապետությունը, հետադիմությունը։ Ինչպե՞ս դատական համակարգը ենթարկել բովանդակային փոփոխությունների։

-Ես կարծում եմ՝ ի սկզբանե սխալ ուղղվածությամբ է գնացել դատական համակարգի բարեփոխումները նույնիսկ դատավորների տարբերակման հետ կապված՝ հին, նոր և այլն, և ինչո՞ւ միայն դատական համակարգի։ Շատ ակտիվորեն քննարկվում է այն խնդիրը, որ կան քաղաքական պատվեր կատարող դատավորներ և այլն, բայց ես դեռ չեմ լսել, որ կան քաղաքական պատվեր կատարող օրինակ՝ դատախազներ կամ քննիչներ։

-Նրանք միգուցե գոհացնո՞ւմ են իշխանությանը։

-Ես չգիտեմ՝ դա կհարցնեք իշխանություններին՝ գոհացնում են, թե՝ ոչ, բայց նույնիսկ վերջին բարեփոխումները՝ կապված միջդատական վարույթում առանձին հսկողություն իրականացնող դատավորներին առանձնացնելու հետ, սա բավականին մտահոգվելու տեղիք է տալիս։ Իհարկե նախաձեռնության հեղինակները պատճառաբանում են Գերմանիայում նման ինստիտուտի լինելով, բայց ես չեմ կարծում՝ Գերմանիայի իրականությունը կարող ենք բերել համարժեքորեն ադապտացնել մեր իրականությանը։

Այն մոտեցումը, որ դրսևորվում է բացառապես վերջին իրադարձությունների հետ կապված․․․ այ լսում ենք, որ այս դատավորը կալանք չտվեց, ուրեմն՝ վատ դատավոր է, բայց մենք չենք խորանում՝ լավ, զուգահեռ ստեղծել ենք իրավիճակ, երբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մեխանիզմներ ենք ձևավորել։ Երկրորդ՝ դատավորներին բերում են կալանքի անհիմն միջնորդություններ՝ մոռանալով, որ կալանքը պատժի տեսակ չէ, այլ խափանման միջոց ընդամենը։ Հարց է առաջանում՝ եթե նախաքննական մարմինները այդքան վստահ են, որ այդ գործերը հիմնավոր են ապացույցների տեսանկյունից, ինչո՞ւ այդ գործերը դատարանում չեն։

Եթե կան հիմնավորումներ, ապացույցներ, կարծում եմ՝ շահագրգռությունը պետք է մեծ լիներ դրանք քննել, տանել դատարան և ցույց տալ, որ բերել ենք այսքան ապացույցով գործ և օրինակ՝ դատարանը կայացրեց արդարացման դատավճիռ կամ արդարացրեց ինչ-որ հատվածով։ Եթե մենք իրապես միտված ենք բարեփոխել դատական համակարգը, պետք է դա անենք այնպես, որ լինեն խորքային և անբեկանելի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան