Որտե՞ղ եք հատել սահմանը, որ ԳՇ-ն նման հայտարարություն է արել․ Փաշինյանին ուղղված հարցին կրկին պատասխանեց Ավինյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Որտե՞ղ եք հատել սահմանը, որ ԳՇ-ն նման հայտարարություն է արել: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, ԳՇ հայտարարության տեքստն ընթերցելուց հետո այս հարցն ուղղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ԳՇ հայտարարությունը բավականին խնդրահարույց է՝ առաջին հերթին այն առումով, որ զինվորականությունը, մանավանդ՝ ԳՇ պետը և ղեկավարությունը, համաձայն մեր Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ կետի, քաղաքականության հետ չպետք է առնչվեն ու կապ ունենան:

«Խնդրահարույց է այն առումով, քանի որ ԳՇ հիմնական խնդիրը պետք է լինի մեր սահմանների պաշտպանությունն ու մեր անվտանգության ապահովումը, և որևէ կերպ քաղաքական հայտարարությունները չեն մտնում ԳՇ գործառույթների մեջ»,- նշեց Ավինյանը՝ ընդգծելով՝ Զինված ուժերը պետք է զբաղվեն այն գործառույթներով, որոնցով լիազորված են՝ ըստ Սահմանադրության:

Մանրամասները՝ տեսանյութում: