Ապացույցներ ներկայացրեք, որ ԳՇ պետը հայտարարությունը արել է Սարգսյանի հրամանով․ Մարուքյանը՝ Փաշինյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
Բոլորը

Խորհրդարանում «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետին հորդորեց ապացույցներ ներկայացնել, որ ԳՇ պետը Սերժ Սարգսյանի հրամանով է պահանջել Փաշինյանի հրաժարականը:

Մարուքյանը նաև հարցրեց՝ վարչապետը չի՞ քննարկել անձամբ ԳՇ գնալու և գեներալների հետ խոսելու հարցը: Նա նաև հետաքրքրվեց՝ ի՞նչ է տեղի տեղի ունեցել Փաշինյանի և նրա «մարտական եղբայրների» միջև, որ գլխավոր հրամանատրին ընդդիմանում է բանակի ամբողջ ղեկավար կազմը:

Վարչապետին ուղղված հարցերին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նա նշեց, որ հարցերի հավելյալ վարչապետի կողմից հայտարարություններ են արվել, և պարզաբանման կարիք չկա: «Վարչապետը հարկ եղած չափով հայտարարություններ է արել: Եթե հավելյալ պարզաբանման կարիք լինի՝ անդրադարձ կլինի»,- նշեց Ավինյանը:

«Պարոն վարչապետն այստեղ է, զարմանում եմ՝ ինչո՞ւ ինքը չի պատասխանում: Հրապարակային հայտարարություն է արվել, նման հայտարարություն ցանկացած գերատեչության ղեկավարի մասին կարող է արվել, վաղը կարող է ասեք՝ Արարատ Միրզոյանը չգիտեմ ինչ է արել Սերժ Սարգսյանի հրամանով, կարող է ասեք՝ Տիգրան Ավինյանն է արդեն Սերժ Սարգսյանին ենթարկվում:

Անհրաժետություն կա պարզաբանման, ձևավորված է հանրային ակնկալիք, որ եղբա՛յր, բան եք ասել, ձեր ասածն ապացուցեք: Եթե անհիմն մեղադրանք է դա, այստեղ աձանագրենք, անցնենք առաջ», – արձագանքեց Մարուքյանը:

«Եթե հարկ լինի ավելի մանրամասնել կամ պարզաբանել, վարչապետը դա կանի»,- նշեց Ավինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: