Միջազգային ճնշումն արդեն ավելանում է․ Այվազյանը՝ Ադրբեջանում պահվող գերիների խնդրի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը ԱԳ նախարարին խնդրեց մեկնաբանել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում արված խնդրահարույց ձևակերպումները, մասնավորապես՝ գերեվերված անձանց վերաբերյալ:

Արա Այվազյանը նշեց, որ հարցը կարևոր է և հավելեց, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, և յուրաքանչյուրն իր ոլորտում կատարում է իր աշխատանքը:

ԱԳ նախարարը հիշեցրեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների վերաբերյալ Արտաքին գործերի նախարարությունը՝ արտգործնախարարը և մամուլի խոսնակը արտահայտել են իրենց կարծիքը՝ նշելով, որ հումանիտար այս կարևորագույն հարցը քաղաքականացնելն անընդունելի է, ինչը նաև, Այվազյանի խոսքով, հաստատվում է միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից:

«Տարբեր երկրների ղեկավարներ, միջազգային կառույցներ արդեն ավելացնում են Ադրբեջանի հանդեպ միջազգային ճնշումն այդ հարցում»,- նշեվ Այվազյանը՝ հավելելով, որ երեկ Իտալիայի խորհրդարանը նույնպես ընդունել է բանաձև՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ լուծում տալ այս հումանիտար կարևոր հարցին:

Գերիների վերադարձի շուրջ իրականացվող քայլերին վերաբերյալ Այվազյանը նշեց, որ օգտագործվում են բազմաթիվ խողովակներ և ընդգծեց, որ տարածաշրջանում Ռուսաստանն ունի կարևոր դերակատարում և տարբեր խողովակներով նախագահ Պուտինի, ԱԳ նախարար Լավրովի և պաշտպանության նախարար Շոյգուի միջոցով անմիջական շփումներ են տեղի ունենում այդ հարցի ուղղությամբ:

«Ռուսական կողմը հետևողականորեն այս հարցը բարձրացնում է Ադրբեջանի ղեկավարության մոտ: Այս հարցը հատուկ շեշտադրում է ունեցել իմ զրույցներում՝ Մինսկի խմբի համանախագահ երկրների դեսպանների և արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակում: Այդ հարցը բազմաթիվ իմ հեռախոսազրույցների ընթացքում արտասահմանյան գործընկերների հետ առաջնային կարևորության է արժանանում, միջազգային կազմակերպություններում տարբեր ուղղություններով աշխատանք է տարվում, և եթե հետևում եք արձագանքներին, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանի համար այս հարցը դառնում է իսկապես խնդրահարույց»,- նշեց արտգործնախարարը:

Մանրամասները՝ տեսանյութում: