ԱՄՆ ու Եվրոպայի հակառուսական պատժամիջոները բացարձակ անընդունելի են․ Պեսկով

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով ԱՄՆ ու Եվրոպայի հակառուսական պատժամիջոցները հանդիսանում են երկրի ներքին գործերին միջամտություն, ինչը բացարձակ անընդունելի է. հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «Կոմերսանտը»։

Նա նաև վրդովվեցուցիչ է անվանել ԱՄՆ կողմից արված այն պնդումները, թե ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունն առնչություն ունի Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ։

«Եթե խոսենք կոնկրետ մարդկանց մասին, որոնց հանդեպ կիրառվել են պատժամիջոցներ, կամ ավելի շուտ սահմանափակումներ, ապա սա փաստացիորեն այն սահմանափակումների կրկնօրինակումն է, որոնք սահմանված են այդ մարդկանց հանդեպ ՌԴ օրենսդրությամբ»,- ասել է Պեսկովը։

Նա նշել է, որ պատժամիջոցների տակ հայտնված մարդիկ «այսպես թե այնպես, չեն մեկնում արտերկիր, իրավունք չունեն հաշվեհամարներ բացել օտարերկրյա բանկերում և արտերկրում գույք ունենալ»։

Հիշեցնենք՝ մարտի 2-ին ԱՄՆ-ն ու ԵՄ-ն պատժամիջոցներ են կիրառել ընդդեմ Ռուսաստանի։ Վաշինգտոնի սահմանափակումների տակ է հայտնվել ՌԴ 7 բարձրաստիճան պաշտոնյա ու 3 գիտական կազմակերպություն։ Բրյուսելը պատժամիջոցներ է կիրառել ռուս 4 պաշտոնյաների հանդեպ։

 

Տաթև Ֆռանգյան