Մյանմարում ուժայինները հրազենային զենքից կրակ են բացել ցուցարարների վրա՝ սպանելով 9 մարդու

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Մյանմարի անվտանգության ուժերը հրազենային զենքից կրակ են բացել ցուցարարների վրա՝ սպանելով 9 մարդու, այն բանից հետո, ինչ հարևան երկրները զսպվածության կոչ են արել և առաջարկել՝ օգնել լուծել ճգնաժամը, գրում է Reuters-ը՝ հղում կատարելով ականատեսներին։

Ըստ գործակալության տեղեկությունների՝ անվտանգության ուժերը նախազգուշացումից կարճ ժամանակ անց կենդանի կրակ են բացել ցուցարարների վրա մի քանի քաղաքներում։ Ականատեսները պատմել են, որ խունտան այս անգամ, ավելի քան երբևէ, վճռական է տրամադրված եղել ցուցարարներին հետ շպրտելու հարցում։

«Նրանք քայլեցին դեպի մեզ ու արցունքաբեր գազ նետեցին, կրկին քայլեցին ու օգտագործեցին խլացնող նռնակներ»,- Reuters-ին պատմել է Մյինհյան քաղաքում ցուցարարների առաջնորդ Սի Տու Մաունգը։

«Այնուհետև նրանք մեր դեմ չօգտագործեցին ջրցան մեքենաներ, այլ առանց ցրվելու նախազգուշացման՝ կրակ բացեցին մեզ վրա»,- պատմել է նա։

Մյինգյանում մեկ պատանի է զոհվել, սակայն զոհերի թիվն ավելի մեծ է եղել մեկ այլ քաղաքում՝ Մոնվայում, որտեղ սպանվել է 5 մարդ։ Առնվազն 30 մարդ վիրավորվել է, որոշները դեռևս անգիտակից վիճակում են գտնվում։