ԼՂ պատերազմը սպառնում է ժողովրդավարության ոլորտում ՀՀ ձեռքբերումներին․ Freedom House

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Freedom House-ը հրապարակել է 2021 թվականի աշխարհում ժողովրդավարության զարգացման և ազատությունների մասին զեկույցը, որում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում գրանցված պատերազմին և դրա ազդեցությանը Հայաստանի վրա։

Զեկույցում նշվում է, որ աշխարհում ավտորիտար կառավարման ընդլայնումը շոշափելի ազդեցություն է ունեցել մարդու կյանքի և անվտանգության վրա, այդ թվում նաև՝ քաղաքական վեճերը լուծելու համար ռազմական ուժի կիրառման դեպքերի հաճախակիության:

«Եթովպիայի և Ադրբեջանի ղեկավարներն անցյալ տարի պատերազմներ սկսեցին համապատասխանաբար՝ Տիգրեում և Լեռնային Ղարաբաղում ՝ հիմնվելով Էրիթրեայի և Թուրքիայի՝ ավտորիտար հարևանների աջակցության վրա և ապակայունացնելով տարածաշրջաններում իրավիճակը: Մարտական գործողությունների հետևանքները փշրեցին բարեփոխումների հույսերն ինչպես Հայաստանում, որը Լեռնային Ղարաբաղում բախվեց ադրբեջանական ռեժիմի հետ, այնպես էլ Եթովպիայում:

Ավտորիտար պետությունների կողմից ռազմական ուժի օգտագործումը, որը ժողովրդավարական նորմերի գլոբալ քայքայման մեկ այլ ախտանիշ է, արձանագրվել է անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում: Նոր մարտեր սկսվեցին սեպտեմբերին, երբ ադրբեջանական ռեժիմը, Թուրքիայի վճռական աջակցությամբ, սկսեց մարտական գործողություններ Հայաստանի հետ տարածքային վեճը կարգավորելու համար, որը տարիներ շարունակ դիվանագիտական ճանապարհով չէր հաջողվում լուծել: Առնվազն 6500 զինվորական և հարյուրավոր քաղաքացիական անձինք զոհվեցին, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին: Միջազգային նշանակալից ներգրավվածությունը բացակայում էր, և պատերազմը դադարեց միայն այն ժամանակ, երբ Մոսկվան երկու կողմերին պարտադրեց խաղաղապահների իր ծրագիրը՝ ամրագրելով ադրբեջանական զինուժի տարածքային ձեռքբերումները, սակայն անպատասխան թողնելով շատ այլ հարցեր։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները լայնածավալ ազդեցություն են թողել ժողովրդավարության վրա: Ադրբեջանի ավտորիտար նախագահ Իլհամ Ալիևի իշխանության ամրապնդումից բացի, հակամարտությունը սպառնում է 2018 թ-ից ի վեր Հայաստանում ժողովրդավարության ոլորտում գրանցված ձեռքբերումներին, որոնց արդյունքում ՀՀ-ում հաստատվել էր դեպի բարեփոխումների գնացող կառավարություն: Սակայն պատերազմում Նիկոլ Փաշինյանի կապիտուլյացիան բուռն արձագանք առաջացրեց հանրային որոշ շրջանակներում՝ հանգեցնելով կառավարական շենքերի վրա հարձակումների ու խորհրդարանի խոսնակի նկատմամբ բռնության: Նման անկարգությունները սպառնում են երկրի առաջընթացին և կարող են հանգեցնել շղթայված իրադարձությունների, որոնց հետևանքով Հայաստանը կնմանեցվի իր ավտորիտար հարևաններին»,- ասված է զեկույցում։

 

Տաթև Ֆռանգյան