ԱՄՆ-ը դուրս է գալիս կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի փարիզյան համաձայնագրից

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի՝ 2015 թվականին Փարիզում ստորագրված միջազգային պայմանագրից։ Այս մասին նա հայտարարել է Սպիտակ տան վարդերի այգուց կազմակերպված ուղիղ հեռարձակման ժամանակ․ փոխանցում է Սպիտակ տունը։

«ԱՄն-ը դուրս է գալու Փարիզի կլիմայական փոփոխություններևի դեմ պայքարի համաձայնագրից և բանակցություններ է սկսելու կրկին միանալու կա՛մ Փարիզի համաձայնագրին, կամ բոլորովին նոր մի համաձայնագրի, սակայն այնպիսի պայմաններով, որոնք արդարացի են Միացյալ Նահանգների, ամերիկյան բիզնեսի, ժողովրդի և հարկատուների նկատմամբ», – հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Նշենք, որ ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման այդ համաձայնագիրը համարում էր իր արտաքին քաղաքականության նվաճումներից մեկը, իսկ Դոնալդ Թրամփը նախագահական ընտրարշավի ժամանակ խստորեն քննադատում էր այն՝ գլոբալ ջերմացման վտանգն անվանելով խաբեություն:

Փարիզի՝ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համաձայնագիրը միջազգային հանրության 1-ին համախմբումն է, որին միացած երկրները պարտավորվել են կրճատել ջերմոցային գազերի արտանետումները: ԱՄՆ-ը մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի ծավալով աշխարհում 2-րդն է: Փարիզի համաձայնագրով ԱՄՆ-ը պարտավորվել է մինչև 2025 թվականը գրեթե մեկ երրորդով կրճատել արտանետվող գազերի ծավալները