Վրաստանի իշխանությունները չեն համաձայնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը

Լուրեր

14.11.2026 | 23:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Կամբոջա
14.11.2026 | 23:22
Արման Ծառուկյանը հերթական հաղթանակը տարավ RAF-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 22:01
Արտակարգ դեպք Գյումրիում․ պայթյունի հետևանքով երկու տուժած կա. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 21:48
Դատավոր Մասիս Մելքոնյանի գործը չի առնչվում կաշառքին կամ Չաղ Ռուստամ մականունով հայտնի քրեական հեղինակության գործին. նա մեղադրյալի բացակայելու արգելքը փոխել է 1 մլն 200 հզ դրամ գրավի
14.11.2026 | 21:29
Հայաստանի հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Ռիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 20:53
ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորներներ Մասիս Մելքոնյանին և Գևորգ Պողոսյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցին
14.11.2026 | 20:30
Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ
14.11.2026 | 20:17
Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Ալբանիային
14.11.2026 | 20:06
Եղիշե Մելիքյանը և Արթուր Սերոբյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 19:47
Տեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնից
14.11.2026 | 19:24
Ժաննա Անդրեասյանը և Միխայիլ Դեգտյարևը քննարկել են սպորտի ոլորտում Հայաստան-Ռուսաստան համագործակցության հեռանկարները
14.11.2026 | 19:00
Ինչպիսին ժողովուրդն է, այնպիսին էլ՝ Ազգային ժողովը, «ռազբորկաներ» են ու ավելի վատ է լինելու. Հեքեքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 18:23
Արագածոտնի մարզում ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 միլիոն դրամի վնաս. ՆԳՆ
14.11.2026 | 17:46
Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
14.11.2026 | 17:13
Փաշինյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի հետ
Բոլորը

Վրաստանի իշխանությունները չեն համաձայնի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ մեկնաբանելով ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպման արդյունքները։

Նախօրեին Թբիլիսիում կայացել էր իշխող «Վրացական երազանք- Ժողովրդավարական Վրաստան» իշխող կուսակցության արտահերթ հանդիպումը, որը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից, գրում է Sputnik Georgia-ն։

«Մեր սկզբունքային դիրքորոշումը արտահերթ ընտրությունների վերաբերյալ անփոփոխ է։ Սա «կարմիր գիծ է», և այդ հարցը չի դիտարկվում։ Այս մասին ես երեկ հայտարարեցի հանդիպման ժամանակ, որ երկրում արտահերթ ընտրություններ պահանջելու օրինական ոչ մի հիմք չկա: Անձամբ ես և իմ թիմը գործում ենք միայն երկրի և ժողովրդի շահերին և ոչ թե որոշակի կուսակցությունների անձնական քմահաճույքներին կամ շահերին համապատասխան: Դա շատ կարևոր է», – այսօր լրագրողներին հայտնել է Ղարիբաշվիլին:

Նա հայտարարել է, որ առաջին հարցն առնչվել է «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Նիկա Մելիայի ազատ արձակմանը։ «Անկասկած, մենք չենք կարող ու չենք միջամտի օրենքի կատարմանը։ Պարոն Մելիան, նրա ընտանիքը կամ նրա կուսակցության անդամները ցանկացած պահի, ցանկացած օր հնարավորություն ունեն վճարել անհրաժեշտ գրավ, եթե նրանց իսկապես հետաքրքրում է նրա ազատ արձակումը մինչ գործով վերջնական դատավճռի հրապարակումը»,- հայտարարել է Ղարիբաշվիլին։

Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրորդ հարցը վերաբերում էր ընտրական բարեփոխումներ իրականացնելու իշխող թիմի լիակատար պատրաստակամությանը: Ինչպես նշել է Ղարիբաշվիլին, այս ուղղությամբ արդեն ձեռնարկվել են կոնկրետ քայլեր:

 

Տաթև Ֆռանգյան