«Իսկանդերը» դարձավ քաղաքական «Իսկանդեր». ո՞վ է թյուրիմացության մեջ գցել Փաշինյանին. Մելքումյան

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Մեր պետական կառավարման համակարգը լիովին կազմալուծված է, այսինքն՝ չի աշխատում, չկա իշխանություն: Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«2020 թվականին օտարերկրյա ուղղակի ներդրումների ներհոսքը կրճատվել է 11 անգամ, ինչը արտառոց երևույթ է, իսկ ներդրումները հոսում են դեպի ռազմավարական գործընկերոջ մոտ: 2021 թվականի հունվար ամսին երկնիշ թվով անկում ունենք նաև արտահանման, ներմուծման, արտաքին առևտրաշրջանառության և տնտեսական բոլոր ցուցանիշներում: Սա նշանակում է, որ պետական կառավարման համակարգը չի գործում, այսինքն, եթե նա չլինի, գուցե շատ ավելի լավ լինի:

Ռազմական առումով «Իսկանդերը» դարձավ քաղաքական «Իսկանդեր», և մենք ինչպես ենք պատասխանում ռազմավարական գործընկերոջ հարցադրումներին, և ինչու չենք պատասխանում Ալիևին, որը ձեռք առնելով ինչ-որ բաներ է ասում»,- նշեց Մելքումյանը:

Նա նաև նշեց, որ երբ «Իսկանդերի» մասին բարձրագույն պաշտոնյան հայտարարություններ է կատարում և թյուրիմացություն է առաջացնում, սա նշանակում է հայ-ռուսական հարաբերություններում նոր սեպ են փորձում խրել:

«Բարի եղեք ասել՝ իսկ ո՞վ է տվել էդ տեղեկությունը, ես ուզում եմ հասկանալ՝ ո՞վ է թյուրիմացության մեջ գցել բարձրագույն պաշտոնյային, և այդ թյուրիմացություններն անընդհատ շարունակվելո՞ւ են շքերթի նման», – հարց բարձրացրեց ԲՀԿ պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: