Որքա՞ն կարելի է մերժել Սերժին․ 2018-ից մինչ հիմա մերժում ենք․ Սոֆյա Հովսեփյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Որքա՞ն կարելի է մերժել Սերժին: 2018-ից մինչև հիմա մերժում ենք: Որքա՞ն պետք է չհասկանանք, որ այլևս մերժելուց հետո գոյություն ունի իշխանություն: Այս մասին Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:

«Երկրում կա ընդդիմություն և էլի ընդդիմություն, իշխանություն գոյություն չունի, մեկը մյուսին է մերժում: Այն որ ընդդիմություն քննադատում է դա նորմալ է, բնականոն է, բայց որ իշխանությունն է այդքան քննադատում չեմ հասկանում, քանի որ այդ էներգիան, որ դնում է քննադատելու համար, պետք է լիներ աշխատանք և գործ»,- ասաց Հովսեփյանը:

«Գոյություն ունեն մարդկանց խմբեր, որ ո՛չ այս կողմի վրա են, ո՛չ այն կողմի վրա են, ինչ է, նրանք ՀՀ քաղաքացիներ չե՞ն, և պետք է նստեն ու ամեն օր նայեն, թե ինչպես են իրար ինչ ասես ասո՞ւմ:

Ողջախոհության քայլերը առաջին հերթին պետք է անի իշխանությունը՝ համախմբելով մարդկանց, չպառակտելով: Այսօր մեր ազգը պառակտված է, մարդիկ իրար ատում են, ընտանիքներ են բաժանվում, ընտանիքի մի մասը Բաղրամյան պողոտայում է, մյուս մասը՝ Հանրապետության հրապարակ»,- ասաց նա և կոչ արեց համախմբվել քանի որ ազգակործանման ճանապարհն ենք բռնել:

«Մենք խնդրի առաջ ենք կանգնելու և այդ խնդրի միակ լուծումը իշխանության կողմից համախմբման փորձ անելու մեջ է և ոչ թե աջ ու ձախ դավաճաններ չփնտրելով»,- նշեց հովսեփյանը՝ հավելելով, որ եթե դավաճաններ կան, ապա ո՞ւր է այդ դեպքում օրենքը, ո՞ւր է իր համապատասխան պատիժը»,- նշեց պատգամավորը:

«Եթե չենք կարող, ուրեմն խնդրում եմ անընդհատ չասել՝ վերջ թավիշին: Խնդրում եմ անկարողությունը թավիշ չհամարել»,- իր խոսքն այսպես եզրափակեց Հովսեփյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: