Բանակը քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը նախապես մտածված է, դիտավորյալ է արվում․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ԱԺ հայտարարությունների ժամին անդրադարձավ Բաղրամյան պողոտայում ընդդիմության հանրահավաքում Յուրի Խաչատուրովի հայտնած համախոհությանը՝  վարչապետի հրաժարականը պահանջելու վերաբերյալ ԳՇ հայտարարությանը:

Պատգամավորը նշեց, որ ԳՇ նախկին պետը իր ելույթը սկսել է «Ազգ-բանակ-հաղթանակ» կարգախոսով, և որ այդ կարգախոսն ընկած էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակների հիմքում, որոնցում իր ներդրումն են ունեցել նաև Խաչատուրովը և այլ գեներալներ:

«Բայց այդ կարգախոսը փոխվեց Հոկտեմբերի 27-ից հետո, երբ տարբեր առիթներով զինված ուժերը քաղաքական գործընթացների ակտիվ մասնակից դարձան: Այդ ժամանակ բանակ ներթափանցեցին անտարբերությունն ու կոռուպցիան, որոնք էլ հանգեցրին 2016-ի Ապրիլյան պատերազմի պարտությանը և 2020 թվականի երկրորդ պատերազմի ընթացքում ԶՈՒ ղեկավարության կողմից բանակի ոչ պրոֆեսիոնալ կառավարմանը: Ինչպես Խաչատուրովը, այնպես էլ բազմաթիվ գեներալներ իրենց ծառայության ընթացքում բանակը քաղաքական նպատակների սպասարկու դարձնելու համար խրախուսվեցին ավելի բարձր կոչումներով և իրենց ուսադիրներին ավելացրին նոր աստղեր:

Այժմ էլ այս նույն գեներալներից ոմանք ևս մեկ անգամ ապացուցում են, որ Մարտի 1-ի դեպքերի ընթացքում «0038» հրամանով ուղղակիորեն մասնակցել են քաղաքական դրդապատճառներով բանակի օգտագործմանը: Եվ հիմա քաղաքական նպատակներով բանակը չօգտագործելու կոչեր անելու փոխարեն Խաչատուրովը փաստորեն ողջունում է դրանք: Ակնհայտ է, որ բանակը քաղաքական պրոցեսների մեջ ներքաշելը նախապես մտածված է և դիտավորյալ է արվում՝ ներքին անկայունություն ստեղծելու նպատակով»,- նշեց Քոչարյանը:

Նա նաև հավելեց, որ նախքան ԳՇ հայտարարությունը, ընդդիմությունը նաև բանակի գեներալիտետին էր մեղադրում պարտության մեջ, սակայն այժմ ընդդիմադիրները կտրուկ փոխել են պարտության վերաբերյալ իրենց դիրքորոշումը՝ մեղադրելով միայն քաղաքական իշխանությանը:

«Բանակը այս պահին պետք է աշխատի հրադադարի ռեժիմի պահպանման և ԶՈՒ ռեֆորմները անսասան իրականացնելու ուղղությամբ: Իսկ մեզ համար գլխավոր խնդիրը ներքին անվտանգության ու կայունության ապահովումն է»,- ընդգծեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: