ԱՄՆ-ը պատրաստվում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Ռուսաստանի

Լուրեր

01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
01.11.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 1-ի դրությամբ
01.11.2026 | 10:05
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել՝ Ալեքսեյ Նավալնիի թունավորման հետ կապված: Ակնկալվում է, որ պատժամիջոցների տակ հայտնված անձանց անունները կհրապարակվեն արդեն իսկ այս շաբաթվա ընթացքում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

ԱՄՆ քաղաքացիներին ու ամերիկյան ընկերություններին կարգելվի գործեր վարել այդ անձանց հետ, իսկ եթե վերջիններս ակտիվներ ունենան ԱՄՆ-ում, ապա դրանք կսառեցվեն։ Ոլորտային պատժամիջոցներ, որքանով կարելի է ենթադրել լրատվամիջոցներում շրջանառվող արտահոսքից, չեն դիտարկվում։

Անանունության պայմանով՝ BBC-ի աղբյուրները նշել են, որ պատժամիջոցները հիմնվելու են նախկին նախագահների կողմից ընդունված երկու հրամանագրերի հիման վրա: Դրանցից մեկը ստորագրել է Ջորջ Բուշը 2005 թվականին և նպատակ ունի պայքարել զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ: Երկրորդը՝  2014 թվականին ստորագրել է Բարաք Օբաման՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումից անմիջապես հետո, նախագահին լայն լիազորություններ է տալիս գործելու Ռուսաստանի պաշտոնյաների դեմ: Պատժամիջոցների համար ևս մեկ պատճառ կարող է դառնալ 1991 թվականին ընդունված «Քիմիական ու կենսաբանական զենքի վերահսկաման ու քիմիական պատերազմի բացառման» մասին օրենքը։ Այս օրենքն ԱՄՆ արդեն կիրառել է ընդդեմ Ռուսաստանի 2018 թվականին Սերգեյ ու Յուլիա Սկրիպալներին «Նովիչոկով» Մեծ Բրիտանիայում թունավորելու համար։

Արևմտյան բազմաթիվ երկրներ եկել են այն եզրահանգնման, որ Ալեքսեյ Նավալնին, որը անսպասելիորեն կոմայի մեջ էր ընկել 2020 թվականի օգոստոսին, դարձել է նույն տեսակի քիմիական նյութով թունավորման զոհ։
ՌԴ իշխանությունները չեն ընդունում քաղաքական գործչի թունավորման փաստը։ Քիմիական զենքի կիրառումն արգելող օրենքն արգելում է բազմաթիվ ապրանքների ու պաշտպանական նշանակության տեխնոլոգիաների արտահանումը ՌԴ ։