Վրաստանում ընդդիմությունը բողոքի ցույց է իրականացնում խորհրդարանի շենքի դիմաց․ կա ձերբակալված

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները, ինչպես նաև նրանց կողմնակիցները բողոքի ցույց են իրականացնում երկրի խորհրդարանի շենքի մոտ՝ պահանջելով ազատը արձակել պատգամավոր, «Միասնական ազգային շարժում» կուսակցության նախագահ Նիկա Մելիային։

Խորհրդարանում յուրաքանչյուր պատգամավորի հայտնվելը ցուցարարների բուռն արձագանքին է արժանանում, գրում է Sputnik Georgia-ն։

Ցուցարարները խորհրդարանականներին դիմավորում են վիրավորական բացականչություններով, ինչն արդեն հանգեցրել է ոստիկանների հետ բախումների։ Մեկ մարդ ձերբակալվել է։ Ըստ լրատվականի տեղեկությունների՝ ձերբակալվածը «Միասնական ազգային շարժման» անդամ Բեսո Գազդելիանին է։

Ինչպես դեպքի վայրից հայտնել է լրատվականի լրագրողը, որոշ ցուցարարների ձեռքին կան ծխարձակ ֆայերներ։ Ավելի վաղ ընդդիմությունը հայտարարել էր, որ խաղաղ բողոքի ցույցեր է իրականացնելու, որոնց ժամանակ նրանք ևս մեկ անգամ ներկայացնելու են իրենց պահանջները՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում և քաղբանտարկյալների ազատ արձակում։

 

Տաթև Ֆռանգյան