Նոր սկանդալ Վրաստանում՝ կապված կորոնավիրուսի պատվաստանյութի հետ

Լուրեր

29.04.2024 | 09:49
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը բաց է
29.04.2024 | 09:46
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը. ՈՒՂԻՂ
29.04.2024 | 09:30
Բերքաբեր բնակավայրից 1540 մ հյուսիս-արևելք տեղի է ունեցել պայթեցման աշխատանք․ ՊՆ
29.04.2024 | 00:56
Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից
28.04.2024 | 22:11
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածներ չկան
28.04.2024 | 22:06
«Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային»․ հանրահավաք Թբիլիսիում
28.04.2024 | 21:19
Արագած գյուղ տներից մեկում հրդեհ է բռնկվել
28.04.2024 | 21:00
Պրահայի անփոփոխ տեսքի, մաքուր արվեստի և Սյունիքի մոգականության մասին. ապաքաղաքական զրույց Պետր Պիրունչիկի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.04.2024 | 20:47
Բարեղամ Հարությունյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
28.04.2024 | 20:09
Փաշինյանը Բլինքենի հետ հեռախոսազրույցում դրական է արտահայտվել սահմանազատման գործընթացի վերաբերյալ
28.04.2024 | 19:01
Նախարար Մկրտչյանը Սաուդյան Արաբիայում մասնակցում է «Համաշխարհային Տնտեսական Ֆորումին»
28.04.2024 | 18:44
«Վարչապետի գավաթ»-ն ավելի ու ավելի շատ պետք է կապված լինի կրթության, դպրոցի հետ. Փաշինյան. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
28.04.2024 | 18:02
ՀՀ-ԵՄ հարաբերությունները հիմնված են հայկական ազգային շահերի վրա․ Բալայան
28.04.2024 | 17:35
Միհրան Մախսուդյանի որդին 2 ամսով կալանավորվեց
28.04.2024 | 17:29
ՀՀ ԱԳ փոխնախարարը Կատարում ներկայացրել է Հայաստանում ներդրումային հնարավորությունները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանում դեռ նախորդ տարեվերջին և 2021 թվականի սկզբին կառավարությունից, Առողջապահության նախարարությունից և Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնից հայտարարում էին, թե երկիրը կորոնավիրուսի դեմ առաջին պատվաստանյութի չափաբաժինը ստանալու է փետրվարի վերջին: Նախորդ շաբաթ հայտարարվեց, որ Pfizer տեսակի պատվաստանյութի շուրջ 30 հազար չափաբաժինը, որը երկիրը ստանալու էր և ըստ ծրագրի մարտի սկզբից սկսելու էր բնակչության պատվաստումը, դեռևս չի հասնի Վրաստան, հաղորդում է aliq.ge-ն։

Վրացական interpressnews լրատվական գործակալությունն այսօր հրապարակեց COVAX հարթակի (որի միջոցով ստանալու է պատվաստանյութեր) պատասխանն այն հարցին, թե ինչու Վրաստանը խոստացված ժամանակին չստացավ պատվաստանյութը:

Նամակում մասնավորապես ասվում է, որ փետրվարին պատվաստանյութը ուղարկվել է այն երկրներին, որոնք բավարարել են իրենց կողմից սահմանված չափանիշները: Ինչպես նաև, նամակում ասվում է, որ պատվաստանյութերի հիմնական մասը երկրներին կբաժանվի մարտ ամսին:

Ինչ վերաբերում է չափանիշներին, որոնք պետք է բավարարեն երկրները, նրանց պարզաբանմամբ հետևյալն են՝

  • Բոլոր երկրների ազգային կարգավորողները պետք է հավաստագրում տան ներմուծվող պատվաստանյութին
  • Բոլոր մասնակիցները պետք է պատվաստանյութ արտադրողի հետ կնքեն վնասի փոխհատուցման պայմանագիր

Թեմայի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրությամբ պայմանավորված՝ Առողջապահության նախարարությունում անցկացվեց մամուլի ասուլիս, որտեղ փոխնախարար Թամար Գաբունիան փորձեց որոշ պարզաբանումներ անել:

Փոխնախարարը նշեց, որ երկիրը պատրաստ է կորոնավիրուսի պատվաստանյութը ստանալուն, և ԶԼՄ-ներում տարածված հայտարարության համար նախարարությունը COVAX-ից պարզաբանումներ է պահանջում:

«Այսօր տարածվեցին լուրեր, թե, իբր, Վրաստանը պատրաստ չէ ընդունել պատվաստանյութը: Մենք կես ժամ առաջ COVAX-ից պահանջել ենք պարզաբանումներ անել այս հարցի վերաբերյալ: Մենք վերջին նամակը նրանցից ստացել ենք փետրվարի 22-ին և հետաձգման պատճառը նշված է Pfizer-ի կողմից լրացուցիչ պահանջների սահմանումը, ինչը կապ չունի երկրի պատրաստ լինելու հետ»,- հայտարել է Գաբունիան:

Փոխնախարարը, խոսելով երկրում պատվաստման գործընթացի մասին, հանդիպման ավարտին նշել է, որ 2-3 շաբաթվա ընթացքում Վրաստան կներմուծվի Astrazeneca-ի պատվաստանյութը և մարտի վերջից կսկվի պատվաստումը, իսկ մինչ այդ հնարավոր է ստանան նաև Pfizer-ի պատվաստանյութից:

Վրաստանի ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ, ինչպես նաև բժշկական փորձագետներ իշխանությանը մեղադրում են անգործության մեջ և պահանջում Առողջապահության նախարարի հրաժարականը:

Այսօր «Շինարար ռազմավարություն» քաղաքական դաշինքի անդամ Սերգո Չիխլաձեն հայտարարել էր, որ քննարկվում է նաև Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեին պաշտոնից ազատելու հարցը, սակայն վերջինս չէր հաստատել այդ լուրը և նշել, որ «աշխատում է սովորական ռեժիմով»: