Բլինքենը Ալիևին կոչ է արել շարունակել ՀՀ-ի հետ բանակցությունները ու ազատել անարդարացի ձերբակալվածներին, Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է բաժանարար գծերից

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի  հետ ունեցած հեռախոսազրույցից զատ զրուցել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարության հաղորդագրության համաձայն՝ Բլինքենը ողջունել   է Ալիևի անցյալ շաբաթ արած  հայտարարությունը, թե  Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել է դրա կարևորությունը երկու կողմերի համար կայուն և արժանապատիվ խաղաղություն կնքելու հարցում։

Պետքարտուղարը հորդորել է Ալիևին շարունակել  բանակցությունները իր հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով այդ ջանքերին աջակցելու ԱՄՆ պատրաստակամությունը։

«Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է  ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերություններին մեր հանձնառությունը՝ նշելով էներգետիկայի, կլիմայի և հաղորդակցության ոլորտներում ընդհանուր նպատակների շուրջ համագործակցելու մեր ջանքերը և ապահովելու Բաքվում COP 29-ի հաջողությունը»,-ասվում է հաղորդագրությունում։

ԱՄՆ պետքարտուղարը անդրադարձել է նաև Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակին՝ ողջունելով տնտեսագետ ու ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուի տնային կալանքից ազատումը որպես մարդասիրական ժեստ և կոչ է արել նրան շուտափույթ ազատ արձակել։ Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել երկրում անարդարացիորեն ձերբակալվածներին։

Սդրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն էլ՝ Բլինքենը նախ շնորհավորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հարցում ձեռք բերված պայմանավորվածության կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա ողջունվում է ԱՄՆ-ի կողմից։ Պետքարտուղարը նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգի առաջմղմանը։

Ալիևն էլ ասել է, որ  երկու երկրների սահմանազատման հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը երկկողմանի հիմունքներով վարվող բանակցությունների արդյունք է երկխոսության և փոխըմբռնման պայմաններում։ Նա ընդգծել է, որ դելիմիտացիայի գործընթացից հետո երկու երկրների սահմանին դեմարկացիայի՝ սահմանագծման  աշխատանքների մեկնարկը դրական քայլ է։

Ալիևը նաև նշել է, որ ղազախական կողմի առաջարկով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար մոտ ապագայում Ալմաթիում կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարները։ Ադրբեջանի նախագահն ասել է, թե Բաքուն ջանք չի խնայի խաղաղության օրակարգը շարունակելու համար՝ նշելով, որ Ադրբեջանը կոնկրետ այս դեպքում ուժեղ քաղաքական կամք ունի։

Միեւնույն ժամանակ Ալիևը բողոքել է բաժանարար գծերից՝ նշելով, թե  Ադրբեջանը աջակցում է  տարածաշրջանային համագործակցության ինտեգրված հարավկովկասյան մոդելի կառուցմանը՝ առանց բաժանարար գծերի։

 

Էմմա Չոբանյան