ՌԴ-ն կրկին ՀՀ ղեկավարությանն ու քաղաքական ուժերին իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է արել

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

Ռուսաստանը կոչ է անում Հայաստանի ղեկավարությանը և  քաղաքական բոլոր ուժերին ջանքեր գործադրել երկրում իրավիճակի խաղաղ կարգավորմանը հասնելու համար, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Մենք կոչ ենք անում Հայաստանի բոլոր քաղաքական կուսակցություններին, ուժերին, Հայաստանի ղեկավարությանն ամեն ինչ անել, որպեսզի երկրում իրադարձությունները լուծվեն խաղաղ ճանապարհով և տեղի օրենսդրությանը համապատասխան», – Մատվիենկոյի խոսքերն է մեջբերում «Ռադիո սպուտիկ»-ը:

Մատվիենկոն նաև հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում Հայաստանը օգնության համար չի դիմել Ռուսաստանին։

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում Հայաստանում, Հայաստանի ներքին գործն է: Հայաստանի ղեկավարությունից ՝ իմ գործընկերոջից (Հայաստանի խորհրդարանի նախագահ) Ռուսաստանին ուղղված ոչ մի խնդրանք չի եղել ՝ ինչ-որ բանով օգնելու համար», – ասել է նա:

Տաթև Ֆռանգյան