Ռուսական ֆուտբոլի հայազգի հրաշամանուկը․ Արսեն Զախարյան

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

«Դինամոն» ձմեռային դադարից հետո ՌՊԼ-ի հերթական տուրի շրջանակում հաղթեց «Ախմատին»՝ 2:1 հաշվով։ Երկրորդ գոլը խփեց 17-ամյա Արսեն Զախարյանը (մանրամասներն՝ այստեղ). գրում է armsport.am-ը:

Հիացնում է ոչ միայն գոլը, այլ այն, թե ինչպես է կիսապաշտպանը հաղթահարում պաշտպան Անխելի արգելքը և առաջինը դիպչում գնդակին ՝ շրջապատված լինելով երեք պաշտպաններով և դարպասապահով:

Զախարյանն այժմ ամենաերիտասարդ խաղացողն է ՌՊԼ-ում: Նա ՌՊԼ-ի այս մրցաշրջանի ամենաերիտասարդ գոլի հեղինակն է և ամբողջ պատմության մեջ 15-րդը: Ռեկորդը պահում է «Սպարտակի» խաղացող Ժանո Անանիձեն, ով իր 17-ամյակը նշելուց ութ օր անց գոլ խփեց:

Արսենին կարող էիք տեսնել մրցաշրջանի առաջին հատվածում. նոյեմբերին նա 15 րոպե խաղաց «Տամբովի» դեմ ՝ դուրս գալով 1: 1 հաշվի ժամանակ։

«Հոգեպես ես պատրաստ էի և առանձնապես չէի անհանգստանում», – հիշել է խաղացողը,- «Մեզ ՝ երիտասարդներիս, խաղից մի քանի օր առաջ ասացին, որ պետք է պատրաստվենք, քանի որ կարող ենք դուրս գալ Տամբովի դեմ խաղին»։

Զախարյանը ծնվել և մեծացել է Սամարայում, վեց տարեկանից նա սկսել է զբաղվել ֆուտբոլով «Կռիլյա Սովետովում»: 14 տարեկան հասակում փորձաշրջան է անցել «Զենիթում» (որի մասին նա պատմել է transfermarkt.de- ին տված հարցազրույցում), բայց նրան այնտեղ չհամարեցին անհրաժեշտ և արդյունքում նա հայտնվեց «Դինամոյում»: «Ես եկա, նրանք ցույց տվեցին ինձ բազան, ակադեմիան, և ես շատ ոգեշնչված էի», – ասել է խաղացողը:

«Արսենը իրեն շատ լավ դրսևորեց հավաքների ընթացքում և արժանի էր մեկնարկային կազմում տեղ ստանալուն: Խփած գոլը միայն հաստատում է իր քրտնաջան աշխատանքի արդյունքները: Նա շատ մեծ քայլ է կատարել իր զարգացման համար … ոչ միայն անհատական, այլև՝ թիմային առումով: Նա միանգամայն արժանի էր իր գոլին: Այո, Արսենն ընդամենը 17 տարեկան է, բայց արդեն իսկ շատ հասուն ֆուտբոլ է ցուցադրում: Այսօր նա իրեն լավ դրսևորեց լուրջ մրցակցի դեմ խաղում, որտեղ շատ էին մենապայքարները»,- հայտարարել է Շվարցը:

Այս խաղում Զախարյանը խաղաց 63 րոպե, երկու անգամ հարվածեց դարպասին, երկու դրիբլինգ կատարեց ու 16 փորձից կատարեց 10 ճշգրիտ փոխանցում:

Միջազգային ճանաչում

2020-ի հոկտեմբերին նա ընդգրկվել է 2003 թ.-ին ծնված 60 լավագույն երիտասարդ ֆուտբոլիստների ցուցակում ըստ The Guardian-ի. Զախարյանը հետխորհրդային տարածքից ցուցակի միակ ֆուտբոլիստն է, նրա կողքին կան «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի» ու «Յուվենտուսի» սաները:

Մեկնաբանությունը The Guardian-ից. «Էլեգանտ, բազմակողմանի զարգացած կենտրոնական կիսապաշտպան, ով խելացի է, լավ է կառուցում իր թիմի խաղն ու եզրափակում գրոհները»:

Խաղացողն ինքը ասում է, որ այս ցուցակում հայտնվելն իրեն ոչ մի կերպ չի փոխել. «Ես պետք է շարունակեմ աշխատել մարզումների ընթացքում, փորձ ձեռք բերեմ և առաջադիմեմ»:

Զախարյանի սիրած ֆուտբոլիստը Կրիշտիանու Ռոնալդուն է, նա դիտում է Պրեմիեր լիգան, բայց ավելի շատ սիրում է իսպանական ֆուտբոլը, քանի որ այն ավելի տեխնիկապես հագեցած է: Վերջերս Արսենը երկարաձգեց պայմանագիրը «Դինամոյի» հետ մինչև 2024 թվականը:

Զախարյանը խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային հավաքականներում, իսկ այժմ ներկայացնում է Մ17 հավաքականը (7 խաղ, 1 գոլ)։ Նրա տրանսֆերային արժեքը ներկա պահին կազմում է 500 հազար եվրո (Transfermarkt)։