Նախագահն աջակցում է Սահմանադրության խախտմանը. ՀԿ-ների հայտարարությունը

Լուրեր

11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
Բոլորը

Հասարակական մի քանի կազմակերպություններ արձանագրում են, որ նախագահի առարկությունները չեն պարունակում իրավական հիմնավորումներ, հակասում են իր իսկ նախկին գործելաոճին և ապավինում են ոչ թե ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին, այլ ԳՇ ղեկավար կազմի մի մասի հակասահմանադրական հայտարարությանը։ ՀԿ–ների հայտարարությունը ներկայացնում ենք ստորեւ․

«2021 թվականի փետրվարի 27-ին նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց և առարկություններով ետ վերադարձրեց վարչապետի` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու առաջարկը: Նախքան այդ, փետրվարի 25-ին Զինված ուժերի գլխավոր շտաբը, խախտելով բանակի քաղաքական չեզոքության սահմանադրական նորմը, պահանջեց վարչապետի ու կառավարության հրաժարականը:

Ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս արձանագրում ենք, որ նախագահի առարկությունները չեն պարունակում իրավական հիմնավորումներ, հակասում են իր իսկ նախկին գործելաոճին և ապավինում են ոչ թե ՀՀ Սահմանադրության հիմնարար դրույթներին, այլ ԳՇ ղեկավար կազմի մի մասի հակասահմանադրական հայտարարությանը։ Այսպես.

  1. Հանրապետության նախագահի առարկություններն ակնհայտորեն հակասում են Սահմանադրության 133-րդ, 155-րդ և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածներին,
  2. նախագահը նախկինում ԶՈւ ԳՇ երկու պետերին պաշտոնից ազատել է նույն իրավակարգավորումների շրջանակում, առանց այդ գործընթացի օրինականությունը կասկածի տակ դնելու,
  3. առարկությունում նախագահը, բացի ԳՇ պետի պաշտոնանկության օրինականության հարցից, նաև հիշատակում է ԶՈւ ԳՇ ղեկավար կազմի վերոնշյալ հայտարարությունը՝ հստակ ասելով, որ նաև այդ հիմքով է դեմ ԳՇ պետի պաշտոնանկությանը, որի իրավունքը Սահմանադրությամբ չունի:

Այսպիսով, Արմեն Սարգսյանն աջակցում է Սահմանադրության 14-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված՝ Զինված ուժերի քաղաքական չեզոքության և քաղաքացիական վերահսկողության ներքո գտնվելու սկզբունքի ոտնահարմանը: Ընդ որում, նախագահը դա անում է այն պարագայում, երբ մայր օրենքի 123-րդ հոդվածի 2-րդ մասով հենց իր վրա է դրված Սահմանադրության պահպանման պարտականությունը:

Ավելին, հաշվի առնելով, որ նախագահի այս մոտեցումը առաջ է եկել միայն այն բանից հետո, երբ ԶՈւ ԳՇ ղեկավար կազմը հնչեցրել է նույն քաղաքական պահանջը, ինչը որ ինքը` նախագահը (կառավարության հրաժարականի պահանջը), կարելի է վստահաբար եզրակացնել, որ Արմեն Սարգսյանը նաև խախտել է Սահմանադրության 123-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված՝ նախագահի անաչառության պահանջը:

Պատկերն ամբողջականացնելու համար հարկ է հիշեցնել, որ սա Արմեն Սարգսյանի կողմից Սահմանադրության խախտման արձանագրված առաջին դեպքը չէ: 2000-ականներին նա տարիներ շարունակ խախտել է «Քաղաքացիության մասին» օրենքն ու Սահմանադրությունը՝ ապօրինաբար միաժամանակ լինելով Հայաստանի և Մեծ Բրիտանիայի քաղաքացի, իսկ 2013 թվականին խախտել է «Հանրային ծառայության մասին» օրենքի հակակոռուպցիոն կարևոր կարգավորումը. նշանակվելով դեսպան՝ չի ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագիր: Այս հանգամանքներին քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպություններ անդրադարձել են 2018 թվականի փետրվարի 13-ի և մարտի 5-ի հայտարարություններում։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ներքոստորագրյալ հասարակական կազմակերպություններս Ազգային ժողովից պահանջում ենք նախաձեռնել իրավիճակից բխող քայլեր` հանրապետությունում սահմանադրական կարգի պաշտպանության ուղղությամբ:

Միաժամանակ, մեկ անգամ ևս վերահաստատում ենք, որ որևէ կերպ չի կարող խաթարվել ժողովրդի` ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու իրավունքը, և որ ստեղծված ճգնաժամային իրավիճակի լուծումը արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպումն է:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ սահմանադրական կարգին սպառնացող այս իրավիճակի պատասխանատուն հեղափոխությամբ իշխանության եկած քաղաքական թիմն է, որը քաղաքական գնահատական չտվեց անցյալին, չիրականացրեց դատական համակարգի պատշաճ բարեփոխում և կոռուպցիոն օղակներին չզրկեց հանրային կյանքի վրա ապօրինի ազդեցություն ունենալու հնարավորությունից:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ 

«Ռեստարտ» ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն

Իրավական հետազոտության և զարգացման կենտրոն

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ»։