Քաշաթաղում վերականգնված ՀԷԿ-ը էլեկտրաէներգիա կմատակարարի Աղավնոյին, Բերձորին ու Ստեփանակերտին

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Քաշաթաղի Աղավնո գետի վրա՝ ռուս խաղաղապահների կողմից վերականգնված հիդրոէլեկտրակայանն ունի 1,7 մեգավատ դրվածքային հզորություն: Արտադրված էլեկտրաէներգիան՝ միանալով ընդհանուր ցանցին, մատակարարվելու է նաև Աղավնո համայնքին, Բերձորին ու Ստեփանակերտին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը:

«Վերականգված հիդրոէլեկտրակայանից արտադրված էլեկտրաէներգիան միանում է Հայաստանից դեպի Արցախ եկող հոսանքի ընդհանուր ցանցին, որից հետո հասնում՝ Աղավնո, Բերձոր, Ստեփանակերտ: Ներկայումս՝ Արցախի վերահսկողության ներքո գտնվող ՀԷԿ-երն ունեն ընդհանուր առմամբ մոտ 75 մեգավատ հզորություն: Քաշաթաղում վերականգնված ՀԷԿ-ից եկող էլեկտրաէներգիան գումարվելով դրան՝ ինքնաբավության մակարդակի բարձրացման խնդրին որոշակի լուծում է տալիս: Հայաստանից եկող էլեկտրաէներգիայի խափանումների դեպքում՝կկարողանանք տեղում որոշ չափով ապահովել էլեկտրամատակարարումը»,-հայտնել է Թովմասյանը:

Անդրադառնալով Արցախում էլեկտրամատակարարման վերականգնման ներկա աշխատանքներին նախարարի տեղակալը տեղեկացրել է,որ մասնավորապես Մարտունու էլեկտրամատակարարման ապահովման նպատակով՝ Ստեփանակերտի ենթակայանից 10 կՎտ լարմամբ, օդային՝ 3 գիծ է անցկացվել:

«Այդուհանդերձ՝ Մարտունիում անջատումներ դեռ լինում են, քանի որ,ընդհանուր՝ 1 մեգավատ հզորությունը դեռևս անբավարար է, իսկ դրանից առավել այդ գիծն ունակ չէ ապահովել: Ներկայում ծրագրային աշխատանքներ են տարվում Մարտունի գնացող նախկին օդային գիծը վերականգնելու ուղղությամբ: Մի փոքր ֆինանսական խնդիրներ կային,ինչ այժմ լուծման փուլում է»,-մանրամասնել է Թովմասյանը:

Նրա խոսքով աշխատանքների մեկնարկի հստակ ժամկետն առայժմ հայտնի չէ,սակայն սկսելու դեպքում՝ ավարտին կհասցնեն 2-3 ամսում: