Ռուս խաղաղապահները ԼՂ-ում զբաղված են կայուն խաղաղության հաստատմամբ․ Զախարովա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հիմնական խնդիրը տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովումն ու բնականոն կյանքի վերականգնումն է: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ճեպազրույցի ընթացքում այս մասին նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ի պատասխան խնդրանքի մեկնաբանելու այն, թե իբր խաղաղապահները թույլ չեն տալիս որոշ լրագրողների, զբոսաշրջիկների  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մուտք գործել Ղարաբաղ:

«Պետք է ինքներս մեզ հարց տանք, ի՞նչ ենք մենք ուզում, զարգացնել այս փուլում՝ Արցախում զբոսաշրջությո՞ւնը, թե՞ հասնել փախստականների վերադարձին և վերականգնել բնականոն կյանքը: Ամենագլխավորը կայուն խաղաղությունն է, մարդկանց վերադարձը և բնականոն կյանքի վերականգնումը, ներառյալ՝ անցումը խնդիրների լուծմանը, որոնք երկար ժամանակ գոյություն ունեն»,-ասել է նա:

Զախարովան նշել է, որ մուտքի իրավունքի յուրաքանչյուր դեպք խաղաղապահները փորձում են հասկանալ հակամարտության բոլոր կողմերի հետ միասին:

«Իհարկե, մենք բոլորս հանդես ենք գալիս այն բանի օգտին, որ և՛ լրագրողները կարողանան աշխատել աշխարհի բոլոր կետերում, և՛ զբոսաշրջիկները ճանապարհորդեն: Ամեն դեպքում, կա իրական խնդիր, որի լուծման շուրջ մենք պետք է կենտրոնանանք»,-հավելել է Զախարովան: